Սեպտեմբերի 14-ին իր գործունեության 100 օրն ամփոփեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Մանրամասնորեն ներկայացնելով այդ ժամանակահատվածում մարզում կատարած գործունեությունը՝ նա նշեց, որ դա շատ քիչ ժամանակաշրջան է տեսանելի գործունեություն ծավալելու համար:
Սարգսյանը ներկայացրեց, որ օրերս եղել են Իրանի Իսլամական Հանրապետությունում`առաջարկների շատ մեծ փաթեթով. ձկնակերերի, ոչ ալկոհոլային խմիչքների, շինարարական նյութերի առքուվաճառքի, գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հետ կապված:
«Հանդիպել ենք ԻԻՀ Գիլիանի նահանգապետին, այնտեղի գործարարներին: Առաջիկայում սպասում ենք նրանց փոխադարձ այցին, քանի որ կան մի շարք պայմանավորվածություններ, որոնք պետք է տեղում քննարկվեն ավելի առարկական»,-ներկայացրեց մարզի ղեկավարը:
Այնուհետեւ պատվիրակությունն եղել է Կասպից ծովի ափին գտնվող ազատ առևտրական գոտում: «Այստեղ մեր գործարարների համար մեծ հնարավորություններ են նախատեսված: Իրենց ապրանքներն առանց մաքսազերծման կարող են տանել և վաճառել իրանական շուկայում»,-ընդգծեց նա:
Այս տարի բարենպաստ էր մարզի գյուղատնտեսության համար: Թեեւ եղել են դժվարություններ ոռոգման հետ կապված: Չնայած ցրտահարության ու կարկտահարության դեպքերին՝ առատ ծիրանի բերք է եղել. արտադրվել է 34 հազար տ ծիրան, որից 20 հազար տոննան արտահանվել է: Մարզպետը նշեց, որ այդ ամենը գույքագրվել է, վնասների չափը ներկայացվել ՀՀ կառավարություն: «Կային սուբյեկտիվ պատճառներ: Եղել են թերացումներ: Որոշ համայնքի ղեկավարների կողմից հակակարկտային կայաններին ժամանակին չի կատարվել փոխանցում լիցքավորման համար: Այդ իսկ պատճառով հակակարկտային կայանները չեն աշխատել և գյուղացիական տնտեսությունները մեծ վնասներ են կրել:
Մարզում այս տարի արտադրվել է 14 500 տ կարտոֆիլ, 23 800 տ բանջարեղեն, 45 000 տ պտուղ եւ հատապտուղ: Խաղողի մասով դեռեւս սպասվում են տվյալներ, քանի որ մթերման սեզոնը չի ավարտվել: Վերամշակող ձեռնարկությունները խաղողը մթերում են 140 դրամ միջին գնով:
Սարգսյանը նշեց նաեւ քաղաքացիների ընդունելությունների, նրանց խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով տրված դրամական օգնությունների, մարզում առկա խմելու, ոռոգման ջրի, աղբահանության, բժշկական կենտրոնների խնդիրների եւ այլ կարեւորագույն հարցերի մասին: Նշվեց նաեւ, որ նորակառույց, բժշկական վերջին տեխնոլոգիաներով հագեցած «Արտաշատ» ԲԿ-ն քաղաքացիներին արդեն կընդունի հոկտեմբերի վերջին:
Մարզում իրականացվում են ճանապարհաշինական, ասֆալտապատման, գազիֆիկացման աշխատանքներ:
ՀՀ կառավարություն է ներկայացվել 26 ծրագիր, որոնք պետք է իրականացվեն մինչեւ տարեվերջ: Դրանց համար կհատկացվի 413 մլն դրամ գումար:
Լիլիթ Մաճկալյան
21:12
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
15:32 01.05.26
13:25 01.05.26
21:12 02.05.26
19:08 02.05.26
11:48 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44