«Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանն այսօր մամուլի ասուլիսին ասաց, որ պետք է ուղիղ ժողովրդավարության գործիքներ կիրառել, քանի որ «նախկին ռեժիմը զգալի մասով պահպանված է»:
«Ժողովրդի պահանջով պետք է լուծարել Ազգային ժողովը, պետք է ունենալ արտակարգ լիազորություններ ունեցող կառավարություն, որն օրենսդիր լիազորություններ նաև կունենա և արագ կկատարի փոփոխություններ, որոնք երկու նպատակ կունենան՝ մաքրել երկիրը ռեժիմի մնացորդներից և ազատ անկախ ընտրություններ անցկացնել: Մենք վտանգավոր ճանապարհի վրա ենք, եթե շարունակենք կառչած մնալ հին համակարգի կադրերից»,- ասաց նա:
Վարուժան Ավետիսյանը նկատեց, թե մարդիկ բողոքում են, որ հեղափոխությունից հետո երկրում ոչինչ չի փոխվել, և Նիկոլ Փաշինյանն ընտրել է եղած համակարգը կատարելագործելու ճանապարհը, որն ակնհայտ է, որ իրեն չի արդարացնում:
Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը՝ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ գաղտնալսման փաստը, դեռևս հիմք չէ ասելու, որ պետությունը վտանգված է, բայց իրավիճակի համատեքստում դա այդպես է:
«Մենք պետք է չամաչենք ասել, որ Հայաստանում միայն գործադիր մարմնի ղեկավարությունն է փոխվել, և պաշտոնյաների մի մասը և մնացած համակարգը հին ռեժիմի մնացորդներն են»,-ասաց նա և նկատեց, որ Հայաստանը Ռուսաստանի կողմից գաղութացված երկիր է և Ռուսաստանը հեռախոսներ լսելու մեծ հնարավորություններ ունի:
Վարուժան Ավետիսյանն ասաց, որ չի կարելի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրել միայն սահմանադրական կարգը տապալելու մեջ: «Նախ չի կարելի սահմանադրական կարգ տապալել, լեզվական առումով անհեթեթություն է դա»,-ասաց նա և նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է կանգնի անցումային արդարադատության առաջ և պատասխան տա բոլոր հանցագործությունների համար:
«Եթե թուրքը մեր հայրենիքում սպանում էր մեզ, ապա նրանք մեր մեջ փորձում էին սպանել հայրենիքը»,- ասաց նա:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02