Թուրքական մամուլում բուռն քննարկումների տեղիք է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական ինքնաթիռների պարկը համալրած Boeing-747-8 տեսակի 400 մլն դոլար արժողությամբ օդանավը, որն ըստ իշխանամետ մամուլի՝ նվիրել է Քաթարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանին՝ ի նշան Թուրքիայի ու նախագահ Էրդողանի հանդեպ ունեցած հարգանքի և համակրանքի։
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Գամզե Թաշչըէրն իշխանություններից պահանջել է բացահայտել, թե ինչ միջոցների հաշվին է նախագահը կարողացել ձեռք բերել նման թանկարժեք ինքնաթիռ։
Պատգամավորը նշել է, որ իրենց հաջողվել է կապ հաստատել շվեյցարական այն ընկերության հետ, որին նախկինում պատկանել է օդանավը, և նրանք հաստատել են, որ օդանավը գնվել է։
Հայտնի է, որ ինքնաթիռն ունի առանձին ննջասենյակներ, նիստերի դահլիճ ու անգամ՝ բուժսենյակ։ Մինչ այդ, ինքնաթիռն ընդհանուր առմամբ հասցրել է ճանապարհորդել 436 ժամ՝ իրականացնելով 200 թռիչք։
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44