Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեր քաղաքական մյուս ուժերի կողմից, որոնք մասնակցում են Երևանի ավագանու ընտրություններին, մտահոգություններ են հնչում, որ ես ակտիվ մասնակցում եմ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին: Իհարկե, մենք բացատրել ենք, որ դա համապատասխանում է ՀՀ օրենքին, քաղաքականությանը:
Այս մասին այսօր Գարեգին Նժդեհի հրապարակում «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ հենց այդ պատճառով էլ երեկ Նոր Նորքի վարչական շրջանում հանրահավաքին չի մասնակցել, այդ իսկ պատճառով էլ նրանցից ներողություն խնդրեց:
Ապա վարչապետը հայտարարեց՝ շատ լավ գիտի, որ Հայաստանում սոցիալական խնդիրները շատ են, սակայն ինքը չի ուզում, որ այնպես լինի, որ կառավարությունն ուղղակի հաց տվողի դեր ստանձնի, լինեն մի քանի օլիգարխներ:
«ՀՀ-ում օլիգարխիա և օլիգարխներ գոյություն չունեն այլևս, որովհետև օլիգարխիա նշանակում է քչերի իշխանություն, իսկ Հայաստանում չկա և այլ չի լինելու քչերի իշխանություն:
Մենք ասում ենք, որ ՀՀ-ում պետք չի, որ լինեն այնպիսի մարդիկ, որ լինեն արտոնյալ, մեզ պետք չի, որ ՀՀ-ում իրար հետևից 10 հատ նույն համարով ավտոներ պտտվեն շարասյուներով: Բոլոր նրանք, ում հաճույք է պատճառով լինել կամ կոչվել օլիգարխ, նրանք չեն հասկանում եղած հեղափոխության իմաստը, ՀՀ-ում չկա ավելի բարձր կոչում, քան է ՀՀ քաղաքացին»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա բոլոր այդ մարդկանց հորդորեց դադարեցնել այդ բազմահարյուր մեքենաներով՝ նույն գույներով, նույն անտենաներով, շրջելը: «Պետք չի սեփական հարստությունը, սեփական ավտոներն ու կոշիկները, սեփական վերտուները ժողովրդի աչքը մտցնել, դադարեցրեք ձեր դրամապանակներով բոլորին զարմացնելու գործընթացը, հակառակ դեպքում դուք ամեն օր կզարմանաք»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ ՀՀ-ում չպիտի լինեն ապօրինի շարասյուներ, որոնք քշում են ուրիշ մարդկանց կամ մեքենաների վրայով:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01