Իտալացի ճարատարապետ Մարիո Կուչինելան բացահայտել է Միլանի ամենագեղեցիկ կառույցներից մեկի՝ 19-րդ դարին պատկանող տաճարի նկուղային հատվածում կառուցվող թանգարանային համալիրի գաղտնիքները:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, թանգարանի կառուցման ծրագիրը նախատեսում է արդեն գոյություն ունեցող նկուղային հարկի ընդլայնումը, որը պալատի նախկին սեփականատիրոջ՝ Անջելո Ռիցցոլիի համար նախատեսված է եղել որպես կինոսրահ: Շինարարական աշխատանքների ավարտին պես` 2019-ի կեսերին, կմեկնարկի նոր ցուցասրահի կահավորումը:
«Կարծում եմ՝ թանգարանի մեծ մասը պատրաստ կլինի հաջորդ տարվա ընթացքում: Հարակավոր է նոր մթնոլորտ ստեղծել՝ պատմելու համար էտրուսկների և նրանց կենսակերպի հրաշալի պատմությունը», - ասել է Կուչինելան:
Էտրուսկները հնագույն քաղաքակրթության ներկայացուցիչներ են, որոնք բնակվել են մ.թ.ա. առաջին հազարամյակում՝ Ապենինյան թերակղզու հյուսիս-արևմուտքում (ժամանակակից Տոսկանա)՝ Առնո և Տիբր գետերի միջև:
Էտրուսկների մշակույթը նախորդել է հռոմեական մշակույթին և մեծ ազդեցություն է ունեցել դրա վրա: Հռոմեական այնպիսի սովորույթներ, ինչպիսիք են գլադիատորական մարտերը, կառքերով մրցավազքը և բազմաթիվ թաղման արարողություններ, ևս ունեն էտրուսկյան ծագում։
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02