ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ամփոփելով Արցախ կատարած այցի արդյունքները:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Սեպտեմբերի 15-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ մեկնեցինք Արցախ:
Հանդիպեցինք Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ, քննարկեցինք փոխգործակցության օրակարգում գտնվող տրանսպորտի, հեռահաղորդակցության, փոստի, կապի և այլ ուղղություններին վերաբերող հարցեր:
Գ. Մարտիրոսյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել նաև վերջին ամիսներին Արցախում ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերը, այդ թվում՝ կանխատեսվող արդյունքներում մեծ է ՀՀ կառավարության աջակցությունը:
Տիգրան Ավինյանը կարևորելով հայկական երկու հանրապետությունների միասնական տնտեսական դաշտում գտնվելու հանգամանքը՝ նշեց, որ բոլոր ջանքները պետք է ուղղվեն առկա ներուժի լիարժեք օգտագործմանը և ՀՀ կառավարությունը հետայսու ևս պատրաստ է ցուցաբերել գործուն աջակցություն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կադրերի վերապատրաստմանն ու գործարար օղակների համագործակցությանն ուղղված հարցեր, ապագա անելիքների հետ կապված՝ ուղենշվել որոշ ծրագրեր:
Մասնակցեցինք նաև Հադրութի շրջանի Տող գյուղում արցախյան գինու հինգերորդ փառատոնին:
Ի դեպ, ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը և Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը 2018թ. (3 տարի ժամկետով) կնքել են համագործակցության համաձայնագիր՝ մի շարք ուղղություններով առավել արդյունավետ աշխատելու նպատակով»:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01