Տավուշի մարզում հունիսի 24-ին սպանված 17-ամյա աղջիկը նախկինում դատապարտվել է սուտ մատնություն կատարելու համար:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ 17-ամյա Աստղիկ Հանիսյանը, գիտակցելով, որ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 2015թ. ապրիլի 26-ին հաղորդում էր տվել, որ 2014թ. հունիսից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղում խորթ հայրը`Հայկազ Խոջոյանը սեռական հարաբերություն է ունեցել իր հետ՝ տեղյակ լինելով, որ ինքն անչափահաս է:
Աստղիկ Հանիսյանին առաջին ատյանի դատարանը մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտել 3 ամսվա ազատազրկման: Մեղադրող կողմը բողոքարկել էր որոշումը, իսկ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել դիմումը: Գործը կրկին ուղարկվել էր առաջին ատյանի դատարան, որտեղ հուլիսի 7-ին գործի վարույթը կարճվել էր եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել՝ ամբաստանյալի մահվան պատճառաբանությամբ:
Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի տվյալների՝ հունիսի 24-ին ժամը 21:00-ի սահմաններում Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի ճանապարհի եզրին դանակահարված մարդ կա։ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ճանապարհի 7-րդ կմ վրա գտնվող հատվածից սուր-կտրող գործիքով պատճառված բազմաթիվ մարմնական վնասվածքներով «Բերդ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա անչափահաս բնակչուհին, որը, գիտակցության չգալով, բժշկական կենտրոնում մահացել է։
Ապացույցներ են ձեռք բերվել, որ անչափահաս աղջիկը Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Ա. Խոջոյանի հետ տաքսի ավտոմեքենայով Բերդ քաղաքից ուղեւորվել են Վերին Կարմիրաղբյուր գյուղ: Գյուղ չհասած՝ ճանապարհին, իջել են ավտոմեքենայից եւ միասին շարունակել ոտքով գնալ դեպի գյուղ. նախնական տվյալներով՝ երիտասարդը մինչ այդ օգտագործել էր ալկոհոլ եւ սթափվելու նպատակով ցանկացել է քայլել։
Քննությամբ պարզվել է, որ ճանապարհին նրանց միջեւ անձնական հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ Ա. Խոջոյանը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել աղջկան՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Ա. Խոջայանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) եւ հարցաքննվել: Նա կալանավորված է:
Արսեն Խոջոյանի փաստաբան Աննա Մեժլումյանի խոսքով՝ խոսակցություններ կան, որ ուրիշն է կատարել հանցագործությունը, բայց թե ինչու է Արսենը նման խոստովանական ցուցմունք տվել, պարզ չէ. «Հույս ունենք, որ իրավապահ մարմինները կուսումնասիրեն մյուս բոլոր հավանական վարկածներն ու կբացահայտեն սպանությունը»:
Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը գերեվարվել էր Ադրբեջանի կողմից 2014-ի մարտի 7-ին, իսկ ազատ արձակվել ապրիլի 10-ին: Գերեվարությունից վերադառնալուց հետո նա բողոքում էր ֆիզիկական ու հոգեկան խնդիրներից:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47