14/09/2018թ․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն պաշտոնապես հրապարակել է մամլո հաղորդագրություն «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» և «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործերով վճիռների/որոշումների հրապարակման օրվա՝ 20/09/2018թ․ մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան, «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը:
Նա հիշեցնում է, որ սրանք առաջին գործերն են, որոնք վերաբերում են 2008թ․ մարտի 1-ի դեպքերին։ Ավելի կոնկրետ, սրանք այդ օրվա վաղ առավոտյան դեպքերին վերաբերող գործերն են։
«Ժամանակագրորեն, օրվա երկրորդ կեսի և երեկոյան և գիշերվա գործերի խմբերի մասին վճիռները հետևելու են սրան։
Այս գործերով ներկայացված բողոքները վերաբերում են 01/03/2018թ. վաղ առավոտյան Ազատության հրապարակում ցուցարարների նկատմամբ ուժի գործադրմամբ և Սահմանադրության բազմաթիվ խախտումներով խաղաղ հավաքը ցրելուն, որի ընթացքում պրն․ Մուշեղ Սաղաթելյանին ծանր վնասվածքներ էին հասցվել ոստիկանների կողմից։ Այս առավոտյան վնասվածքներ հասցվել էին բազմաթիվ այլ ցուցարարների նույնպես, սակայն դրանցից և որևէ մեկով որևէ ոստիկան պատասխանատվության չէր ենթարկվել։ Ավելին, ցուցարարներից անմիջապես ձերբակալվում, այնուհետև կալանավորվում և երկարաժամկետ ազատազրկման էին դատապարտվում մանավանդ նրանք, որոնց մարմնական վնասվածքներ էին հասցրել ոստիկանները։ Սա կազմակերպված մոտեցում էր․ նպատակն էր լռեցնել քրեական հետապնդման պահանջատերերին և նրանց հրապարակավ ներկայացնել, որպես հանցագործություն կատարած անձինք, որոնց մարմնական վնասվածքներ հասցվում էին վնասազերծելու կամ ոստիկաններին դիմադրություն ցուցաբերելու համար։
20/09/2018թ․ վճիռները/որոշումները լինելու են միայն մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Զանգվածային բռնությունները և իրավապահ «բեսպրեդելը» սկսեց հենց 01/03/2018թ. առավոտյան, ժամը 6․30-ի սահմաններում։ Հետագայում իրավապահ կառույցների և բանակի ստորաբաժանումների ներգրավմամբ բռնության էսկալացիան օրվա իշխանությունը (որի գլխավոր անձանցից մեկը ամենևին էլ չի խորշում իրեն անտեղյակ ձևացնելու հուսահատ փորձերից) հաջողությամբ հասցրեց Երևանի կենտրոնը մարտական/ռազմական գործողությունների թատերաբեմ դարձնելուն»,-գրել է փաստաբանը:
21:12
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
15:32 01.05.26
13:25 01.05.26
21:12 02.05.26
19:08 02.05.26
11:48 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44