ԱՄՆ Այդահո նահանգի Բոյսե քաղաքում «Այդահոյի հայեր» հասարակական կազմակերպության կողմից այս շաբաթ հուշարձան է բացվելու՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում է Boise State Public Radio-ն: Հուշարձանի մասին մանրամասներ են հայտնել էլեկտրական ճարտարագետ Վահագն Սարգսյանը և թոշակառու ֆինանսական փորձագետ Հարրի Թումանյանը: Հուշարձանի գաղափարը ծագել է 3 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, երբ «Այդահոյի հայեր»-ը հասկացել են, որ անհրաժեշտ է ավելի լսելի դարձնել այս իրողությունը, որպեսզի Այդահոյում մարդիկ տեղեկացված լինեն հայերի ճակատագրի մասին: Բոյսե քաղաքում գտնվող Վասմութի մարդու իրավունքների կենտրոնը (Wassmuth center for human rights) մեծ աջակցություն է ցուցաբերել կազմակերպությանը՝ տրամադրելով անհրաժեշտ տարածք և միջոցներ հուշարձանի կառուցման համար:Վասմութի մարդու իրավունքների կենտրոնը նաև հասարակական կրթության վայր է, ուստի նախաձեռնող խմբի համար մեծ նշանակություն ունի մարդու իրավունքների մասին կրթական ծրագրերում Հայոց ցեղասպանության և, առհասարակ, ցեղասպանության մասին մարդկանց կրթելը: Վահագն Սարգսյանն ու Հարրի Թումանյանը նշում են, որ հուշամալիրի կառուցմամբ փորձ է արվում հասարակությանը տեղեկացնել ցեղասպանության չարիքի մասին, որպեսզի կանխվեն նմանատիպ դեպքերն ապագայում: Սարգսյանի կարծիքով՝ հենց հանրության ցածր տեղեկացվածության ու գիտակցության պատճառով է, որ Հայոց ցեղասպանությունից հետո տեղի են ունեցել հրեաների Հոլոքոստը, Ռուանդայի ցեղասպանությունը և մյուս ողբերգությունները: «Հուշարձանի մոտ լինելու է նաև մի ձայնագրություն, որը պատկանում է այստեղ բնակվող հայերից մեկին, ում մայրը ցեղասպանությունից է փրկվել: Նա պատմում է, թե ինչ օրեր է անցկացրել սիրիական անապատում, երբ 12 տարեկան էր, թե ինչպես են նրա ընտանիքի անդամներին կոտորել: Այդ կնոջ անունը Ջոան Խաչիկյան է, և նա մեր համայնքում հայերի իրավունքների առաջին ջատագովներից է»,- պատմել է Վահագն Սարգսյանը: Հուշարձանը սեպտեմբերի 20-ին կկանգնեցվի մարդու իրավունքների հուշահամալիրում՝ հանրային գրադարանից ոչ հեռու գտնվող տարածքում, որտեղ տեղի կունենա բացման հանդիսավոր արարողությունը: Հաջորդ օրը՝սեպտեմբերի 21-ին նույն վայրում տեղի կունենա ևս մեկ արարողությունը, որը նախատեսված է լինելու Այդահոյի հայերի համար: Հուշարձանի մոտ կարելի է տեսնել ՄԱԿ-ի կողմից ճանաչված ցեղասպանությունների ցանկը, Վիլյամ Սարոյանից մեջբերումով հայկական նստարան և ձայներիզ՝ Ջոան Խաչիկյանի ընտանիքի պատմությամբ:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44