Այս պահին «Սանիթեք» ընկերության 5 նոր աղբատար մեքենաներ հատում են Հայաստան-Վրաստան սահմանը եւ վաղը արդեն կլինեն Երեւանում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Երեւանք աղաքում աղբահանության խնդրին:
Նրա խոսքով, իրենց առաջին քայլերից մեկը եղել է Երեւանի աղբահանության խնդրի շուրջ քայլեր կատարելը. «Ինչպես բոլորը, մենք էլ մտահոգ ենք Երեւանի աղբահանության խնդրով: Այդ առնչությամբ, ՀՀ վարչապետի հանձնարարականի հետ կապված հանդիպումներ եմ ունեցել թե «Սանիթեք»-ի գործադիր տնօրենի, թե Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի հետ: Այս հանդիպումները բերել են նրան, որ «Սանիթեք»-ը վերջին ամիսներին երկու անգամ տուգանվել է՝ իր պարտավորություններում թերանալու համար: Իհարկե, կան խնդիրներ կապված աղբարկղերի այրման հետ, այդուհանդերձ, խնդիրը լուծում է պահանջում:
Մեր անմիջական միջամտությամբ եւ պահանջով, «Սանիթեք»-ը միջոցներ է ձեռնարկել նոր աղբահան մեքենաներ ներմուծելու վերաբերյալ եւ ուրախությամբ պետք է փաստեմ, որ այս պահին 5 նոր մեքենաներ, որ խոստացվել էր, հատում են Հայաստան-Վրաստան սահմանը: Վաղը, դրանք կլինեն Երեւանում եւ աղբահանության խնդիրը ավելի նորմալ կիրականացվի»,-հայտարարեց նախարարը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ իրենք հույս չեն դնում միայն «Սանիթեք»-ի վրա եւ փորձել են նաեւ ապահովագրական որոշ քայլեր կատարել, որովհետեւ վստահություն չկա հիշյալ ընկերության նկատմամբ, որը բազմիցս խոստումներ է տրվել քաղաքապետարանին ու կառավարությանը, բայց խախտել է պայմանագրի կետեր:
«Ու որպեսզի Ֆրանկոֆոնիայի օրերին եւ Երեւանի տոնի օրերին խնդիրներ չունենանք, ես հանձնարարական եմ տվել մեր համապատասխան գերատեսչություններին, նաեւ Կամո Արեյանի հետ քննարկել ենք այլ համայնքներից տեխնիկա ներգրավելու հարցը: Արդեն իսկ նախանշված են,թ ե որ համայնքներից է հնարավոր պերել տեխնիկան: Անկախ «Սանիթեքի» աշխատանքներից, վստահաբար կարող ենք ասել, որ տոներին ընդառաջ Երեւանը պատրաստ կլինի ընդունել հյուրերին որպես մաքուր քաղաք»,-ընդգծեց Պապիկյանը:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01