Երևանի Կենդանաբանական այգին տարիներ շարունակ զբաղվում է ոչ միայն կենդանիների պահպանությամբ, խնամքով և վերականգմամբ, այլ նաև մշտական ուշադրություն է դարձնում կրթական, հետազոտական, գիտական ծրագրերին, որոնք պարբերաբար իրականացվում են բազմաբնույթ միջոցառումների, էկո-ակումբների, թեմատիկ օրերի և տարբեր նախաձեռնությունների տեսքով: Նորովի լուծումներով և նորովի մոտեցումներով Այգին փորձում է առավել հետաքրքիր և բովանդակալից դարձնել այցելությունները լայն հասարակայնության համար:
Ինչպես տեղեկացրին Երևանի կենդանաբանական այգուց, այս անգամ էլ Երևանի Կենդանաբանական այգին ձեռնամուխ է եղել նոր միջոցառման՝ «Գրքի փառատոնի» կազմակերպմամբ՝ ՀՀ Անկախության տոնին ընդառաջ: Սեպտեմբերի 20-23-ը Հայաստանում գործող հրատարակչությունները կներկայացնեն իրենց և արտերկրի գործընկերների հրատարակած գրքերը, իսկ այցելուները հնարավորություն կունենան տարբեր հրատարակիչների առաջարկին ծանոթանալ մեկ տեղում, կատարել ընտրություն և գնումներ:
Միջոցառումների մեկնարկը՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 15:00:
«Ի դեպ չմոռանաք ձեր հետ բերել նաև այն գրքերը, որոնք արդեն ընթերցել եք և կարծում եք, որ պատրաստ եք դրանք տրամադրել այլոց: Այգին նախաձեռնել է նաև գրքահավաք՝ սահմանամերձ բնակավայրերի գրադարաններ, դպրոցներ, ինչպես նաև զորամասեր ուղարկելու համար»,- ասված է Կենդանաբանական այգու տարածած հաղորդագրության մեջ:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01