Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի լիազորությունները կասեցվել էին Դատախազության կողմից, իսկ ինչ իրավապահների տիրույթում է, Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տիրույթում չէ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով Tert.am-ի՝ Մասիսի քաղաքապետի պաշտոնավարմանը վերաբերող հարցին` ասաց նախարար Սուրեն Պապիկյանը:
Tert.am-ի հարցին, թե խափանման միջոց կալանավորումը փոխելուց հետո արդյո՞ք Մասիսի քաղաքապետը շարունակում է պաշտոնավարել, Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ նրա լիազորությունները դադարեցված չեն:
«Ինչ վերաբերում է ամիսներ առաջ Դատախազության որոշմանը, որ Մասիսի քաղաքապետի լիազորությունները դադարեցված են, մենք տարածքային կառավարման և զարգացման նախարարին գրավոր տեղեկացրինք, որ այդ որոշումը կարող է տարածվել նշանակովի պաշտոնների վրա, ոչ թե ընտրովի:
Ի դեպ, նախարարը չի էլ պատասխանել»:
Հարցին, թե Մասիսի քաղաքապետը գնո՞ւմ է աշխատանքի, Տիգրան Աթանեսյանն ասաց, որ այս օրերին՝ ոչ. «Իր հաշվին արձակուրդ է վերցրել, որոշակի խնդիրների լուծման անհրաժեշտություն կա, ինչից հետո կվերադառնա աշխատանքի»:
Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի փաստով մեղադրանք է առաջադրվել Դավիթ Համբարձումյանին, մեղադրանք է առաջադրվել նաև ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով, գործերը մեկ վարույթում են:
Հովտաշենում տեղի ունեցածի փաստով Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով,իսկ Էրեբունիի դեպքերով նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի հատկանիշներով։
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01