Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «սևի և սպիտակի» բանաձևին:
«Մեզ մեղադրում են, որ հետևելով Հայկ Մարությանի օրինակին, սևի և սպիտակի բանաձևն առաջ է քաշվել, որը հանգամանքների բերումով դարձավ քաղաքական կարգախոս: Ուզում եմ լինել կատարյալ անկեղծ, որովհետև, իմ կարծիքով, իրականում ինչի՞ց է ծագել այդ բարդությունը՝ քանի որ «Իմ քայլը» դաշինքը ձևավորվել է որպես հեղափոխության ներկայացուցիչների դաշինք և ընտրարշավի ընթացքում այնպես է ստացվել, որ բոլորը կամ շատերը հանդես են գալիս որպես մի ուժ, որը պաշտպանել է հեղափոխությանը, ընդհուպ հեղափոխություն արել: Հայաստանում հեղափոխությունն արել է ժողովուրդը, ոչ մի քաղաքական ուժ հեղափոխություն չի արել, բայց ուզում եմ ասել, որ այն ժամանակ, երբ հեղափոխությունը տեղի է ունեցել, քաղաքական ուժերն անորոշ վիճակում են եղել: Հեղափոխությունը գիտե՞ք երբ է տեղի ունեցել, երբ Արշակունյաց պողոտան լի էր ժողովրդով և որի ծայրը չի երևում, երբ ժողովուրդն, ըստ էության, քաղաքական առաջնորդություն չի ունեցել: Շատ քաղաքական ուժեր իրենք են իրենց դուրս դրել հեղափոխությունից, որովհետև այն ժամանակ, երբ ասում էինք, որ պետք է դուրս գալ փողոց և թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանն անի այն, ինչ ուզում է, քաղաքական ուժերը մի կողմ էին դրել իրենց, անհաղորդ էին, Սերժ Սարգսյանի հետ ապագան էին քննարկում», ասաց վարչապետը:
Նրա խոսքով, այնուամենայնիվ, այս ընտրարշավի ընթացքում այդ նույն մարդիկ կրկին աշխատում էին վերակենդանացնել Հանրապետականի մեռյալ ընտրակեղծարարական համակարգը: «Տեսանք, որ այդ մարդիկ բեմերից հեղափոխության անունն են տալիս, հետո գնում, բակերում սկսում հանրապետական ընտրակեղծարարների հետ բանակցել: Ասացինք, որ այսպես այլևս շարունակել չի կարելի: Սևից և սպիտակից դժգոհողները պետք է մտածեն, որ իրենք են իրենց քայլերով մի կողմ դրել իրենց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ընտրակաշառքի մեռյալ համակարգը վերակենդանացնելու բոլոր փորձերը ձախողված են: «Երբ քաղաքական պրոցեսին մասնակցող ուժերը հասկացան դա՝ սկսեցին ընտրարշավ անել, հասկացան, որ պետք է խոսեն ոչ թե հանրապետականների, այլ ժողովրդի հետ: Ուրախ ենք, որ սևի և սպիտակի բանաձևով բոլորին ստիպեցինք ուղիղ խոսել ժողովրդի հետ, ոչ թե ժողովրդին կանչել ընտրական շտաբների դիմաց հերթ կանգնելու, այլ գնալ նրա հետ խոսելու, որովհետև հասկացել են, որ միայն նա է որոշելու ընտրությունների արդյունքները»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Դիմելով ժողովրդին՝ վարչապետն ասաց, որ նրա տված ոչ մի քվեն չի կորսվելու:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01