Հարավային Օսիայի Հանրապետության (ՀՕՀ) նախագահ Անատոլի Բիբիլով «Известия»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ պատրաստ է ուղիղ երկխոսություն վարել Վրաստանի հետ:
«Եվս մեկ անգամ կարող եմ ընդգծել, որ ՀՕՀ-ը պատրաստ է Վրաստանի քաղաքական ղեկավարության հետ քննարկման, սակայն պայմանով, որ նրանք կստորագրեն հուշագիր ուժի չկիրառման վերաբերյալ և, իհարկե, կճանաչեն Հարավային Օսիայի Հանրապետությունը»,- նշել է Բիբիլովը:
Նա նաև ընդգծել է, որ Վրաստանն այդպես էլ չի ստորագրել հուշագիրը և, դատելով իրավիճակից, չի էլ պատրաստվում ստորագրել, ինչը հասկանալի է, քանի որ նրանց վրա ճնշում է գործադրում ԱՄՆ-ը: Բիբիլովի խոսքով՝ «սա ակնհայտ է, այդ մասին է խոսում Ժնևում անցկացված քննարկման ընթացքը»:
2008 թվականին Վրաստանի զորքերը հարձակվեցին Հարավային Օսիայի վրա՝ մասամբ ավերելով մայրաքաղաք Ցխինվալը:
Ռուսաստանը, պաշտպանելով հանրապետության բնակիչներին, Վրաստանին պատասխանեց սկզբում Հարավային Օսիա, ապա՝ Վրաստան զորքեր մտցնելով:
Այսօրվա դրությամբ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել են ՌԴ-ն, Վենեսուելան, Վանուատուն, Նիկարագուան, Սիրիան և խաղաղօվկիանոսյան մի շարք պետություններ
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02