Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենի հայրը տղային վերադարձնելու խնդրանքով դիմում է Հայաստանի կառավարությանը և վարչապետին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային Հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականին տված հարցազրույցում Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆան, նշել է, որ տղան պատահաբար է հատել սահմանը:
«Տղաս սահմանը հատելու մտադրություն չի ունեցել: Այստեղ ընկերներ չունի, որովհետև դաշտում ենք, գյուղում ենք, մոր հետ անասուններին էր արածեցնում, իսկ այդ տարածքում սահմանը բաժանող որևէ գիծ չկա: Ինքն էլ չի հասկացել, որ Հայաստանի սահմանն անցել է: Իրեն հետաքրքիր էր, թե մի քիչ հեռվում ինչ կա, և քայլելով բլուրն է բարձրացել վերևից նայելու համար»,-ասել է Մուստաֆան:
Հուլիսի 24-ին Հայաստանում հայտնված 16-ամյա թուրք հովվին ձերբակալել են ռուս սահմանապահները: Ումութ Օզմենը մինչ օրս Հայաստանում է:
«Բլուրը հենց բարձրացել է, զինվորները մեքենայով եկել բռնել են: Տղաս ոչ մի սխալ բան չի անի, քանի որ քոլեջում բազմաթիվ պատվոգրեր ունի, հարգանքով է բոլորի նկատմամբ , բայց մեկ է բռնել տարել են: Հիմա դպրոցները բացվել են, բոլորի երեխաները գնում են դպրոց, սակայն իմ տղան դեռ չի գնում: Մայրն էլ ամեն առավոտ տեսնում է դպրոց հաճախող երեխաներին ու տխրում լաց լինում»,-նշել է նա:
Թուրք գյուղացին տղային վերադարձնելու խնդրանքով դիմում է Հայաստանի կառավարությանը:
«Հայաստանի կառավարությանը և երկրի ղեկավարին աղաչում եմ, որ իմ երեխային որքան հնարավոր է շուտ բաց թողնեն, վերադարձնեն իր ընտանիքին Թուրքիա, որքան հնարավոր է շուտ վերադառնա իր սովորական կյանքին՝ դպրոց, քոլեջ: Իր մայրը աղաչում է, որ օգնեք հետ վերադարձնեն մեր տղային: Այս անհանգիստ վիճակից նա առողջապես վատ վիճակում է»,-նշել է տղայի հայրը: Մուստաֆա Օզմենի խոսքով, տղային տուն վերադարձնելը իրենց ընտանիքի երազանքն է:
Սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը անչափահասների քրեակատարողական հիմնարկում հանդիպել է 16-ամյա տղային: Ախոյանը հերքում է թուրքական մամուլում շրջանառվող լուրերը, թե Օզմենի պահման պայմանները անբավարար են:
«Երեխա է, ով պատահականությամբ սահմանը խախտել էր: Հանդիպեցի նրան, տեղի ունեցավ խոսակցություն, ջերմություն զգաց, զանգահարել էր ծնողներին ասել էր, որ իր մոտ ամեն ինչ լավ է»,-ասել է Արագած Ախոյանը:
Արագած Ախոյանը տեղեկացրեց, որ խոսել համապատասխան պաշտոնյաների հետ տղայի ճակատագրի հարցով:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01