Օգոստոսի 21-ին ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել. «Նարեկ Սարգսյանը գտնվում է միջազգային հետախուզման մեջ, մենք համագործակցում ենք Ինտերպոլի հետ: Մենք իրականացնում ենք այդ գործընթացը, թույլ տվեք չմանրամասնել, բայց այնպիսի տեղեկություններ կասեմ ձեզ, որ ոնց որ թե մեր տեսադաշտում շուտով կլինի»: Անցել է երկու ամիս, սակայն Նարեկ Սարգսյանը դեռեւս չի հայտնաբերվել:
Հիշեցնենք, ԱԱԾ-ն Նարեկ Սարգսյանի նկատմամբ հուլիսի 6-ից հայտարարել էր հետախուզում: Վերջինս եւ իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանը հետախուզվում էին ՀՀ քր. օր. 235-րդ հոդվածի 2-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքներով: Նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Ավելի ուշ Արտեմ Պետրոսյանը ինքնակամ ներկայացավ իրավապահներին: Եվ ահա երկու ամիս է անցել, սակայն մինչ օրս Նարեկ Սարգսյանը չի հայտնաբերվել:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները արձանագրել են, որ Հայաստանը լքելուց հետո Նարեկ Սարգսյանը որոշ ժամանակ գտնվել է Իսպանիայում, ապա մեքենայով գնացել է Գերմանիա, այնտեղ եւս կարճ ժամանակ է մնացել եւ կրկին մեքենայով գնացել այլ Եվրոպական երկիր:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները արձանագրել են, որ նա հիմնականում շրջում է մեքենայով, ասել է թե` կոնկրետ մեկ վայրում չի մնում երկար, որպեսզի տեղի իրավապահներին հաջողվի նրան ձերբակալել եւ հանձնել Հայաստանի իրավապահներին: Մեզ հայտնի դարձավ, որ Նարեկ Սարգսյանը արտերկրում մենակ չէ»:
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
10:48
10:29
10:29
10:07
15:04
14:52
14:36
14:19
14:05
13:48
13:40
12:49 19.08.26
12:12 19.08.26
11:55 19.08.26
11:45 19.08.26
11:14 19.08.26
11:45 19.08.26
13:40 19.08.26
10:16 19.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02