Ոստիկանությունը շարունակում է հորդորել ՊՊԾ գունդը գրաված անձանց հեռու մնալ սադրանքներից, հանցագործությունից, ավելորդ արյունահեղությունից եւ մարդասպանությունից: Այս մասին այսօր` հուլիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
«Նրանց պահանջը չի փոխվել, դեռեւս կան պատանդներ, որոնք ոստիկաններ են»,- ասաց Հունան Պողոսյանը` հրաժարվելով նշել, թե քանի զինված մարդ կա ներսում:
Փոխոստիկանապետը հերքեց մամուլում տեղ գտած լուրերը, թե Ժիրայր Սեֆիլյանին տեղափոխելու են Էրեբունիի ոստիկանության բաժանմունք` իր համախոհների հետ բանակցելու համար. «Առայժմ նման նպատակ չունենք»:
Հարցին, թե արդյոք ոստիկանության թերացումն էր, որ չի կանխվել տեղի ունեցածը, Հունան Պողոսյանը պատասխանեց, թե թերություններ բոլորն էլ ունեն եւ այժմ նպատակահարմար չէ այդ մասին խոսելը:
Նշենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: Մեկ ոստիկան զոհվել է, եւս չորսը վիրավորվել:
Ոստիկանության միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ: Ավելի ուշ հաղորդվել է, որ զոհված ոստիկանը նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանն է:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47