ՀՀԿ փոխնախագահը ֆեյսբուքյան գրառմամբ իր դժգոհությունն է հայտնել ՀՀ վարչապետի աշխատակազմի հրավերից։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն անդրադարձել է նրա դժգոհությանը։
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է ՀՀ վարչապետի աշխատակազմից ԱԺ ուղարկված հրավիրատոմսը, որով ՀՀԿ խմբակցությունն այսօր 17։00-ին հրավիրվում է ՀՀ վարչապետի նստավայր` անկախության 27-ամյակին նվիրված տոնական ընդունելությանը մասնակցելու։
«Այսօր, Հայաստանի ամենակարևոր պետական տոնին, իշխանության ղեկին հայտնված մարդիկ կրկին ցույց են տալիս, որ չունեն պետականության ընկալում, չունեն դաստիարակության և բարեկրթության պատշաճ մակարդակ։ Ազգային ժողովի պատգամավորներին այս կերպ հրավիրելով պետական տոնին՝ ապացուցում եք, որ շարունակում եք դասեր չքաղել սեփական սխալներից, դրսևորում եք պետական մտածելակերպի իսպառ բացակայություն»,- գրել է Աշոտյանը։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Facebook-ի իր էջում արձագանքել է Աշոտյանի դիտարկմանը։
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ուղարկվել են նաև անհատական հրավերներ, այդ թվում` նաև պարոն Աշոտյանին: Վերջինիս օգնականի և իր հետ անձամբ հնարավոր չի եղել կապ հաստատել ամբողջ օրը: Վերջապես կապնվել է իմ օգնականը, ում ի պատասխան հարգարժան պատգամավորը հայտնել է, որ չի ընդունում հրավերը` հաշվի առնելով, որ «այն ուշացած է»»,- գրել է Աղաջանյանը` հույս հայտնելով, որ Աշոտյանը, այնուամենայնիվ, կմտափոխվի ու կընդունի հրավերը։
Ի դեպ, ավելի ուշ Աշոտյանի գրառման տակ հրապարակվել է նաև այդ` անհատական հրավիրատոմսի լուսանկարը, որի տակ Արմեն Աշոտյանը գրել է. «Շնորհակալություն։ Լավ է ուշ, քան երբեք։ Գուցե վա՞ղը տպեին»։
Read more: https://armeniasputnik.am/armenia/20180921/14593467/armenia-hhk-armen-ashotyan-eduard-aghajanyan.html
Read more: https://armeniasputnik.am/armenia/20180921/14593467/armenia-hhk-armen-ashotyan-eduard-aghajanyan.html
Read more: https://armeniasputnik.am/armenia/20180921/14593467/armenia-hhk-armen-ashotyan-eduard-aghajanyan.html
21:12
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
15:32 01.05.26
13:25 01.05.26
21:12 02.05.26
19:08 02.05.26
11:48 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44