Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքըրը Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտարարել է, որ հանձնաժողովը հայ-թուրքական արձանագրություններն օրակարգ չի բերելու:
Թուրքական ԶԼՄ-ների հարցերին պատասխանելիս Բոզքըրը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ասել է. «Քանի դեռ մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ես եմ, հայ-թուրքական արձանագրությունները հանձնաժողովի օրակարգում չեն ու չեն էլ լինելու»:
Բոզքըրն անդրադարձել է նաև ԼՂ հիմնախնդրին, նշելով, որ այն եղել է ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպումների օրակարգում: Ընդգծելով, որ ԼՂ խնդիրը Թուրքիայի համար առաջնային հարց է, նա հիշեցրել է Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքերը, որ «քանի դեռ ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ, Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացելու»:
Այս թեմայով «Ermenihaber.am»-ի հետ զրույցում թուրքագետ Անահիտ Վեզիրյանը նշեց, որ թուրք գործչի հայատարարությունը չնայած ժամանակավրեպ է և որևէ կարևորություն իրենից չի ներկայացնում, բայց իր մեջ պարունակում է այն ուղերձը, որ Թուրքիան մեկ անգամ ևս շեշտում է, որ դեռ ցանկություն չունի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու:
«2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու մասին ստորագրված արձանագրությունները պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Ըստ ընթացակարգի՝ նման փաստաթղթերը պետք է քննարկվեն խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ապա նոր ներկայացվեն խորհրդարան: Այս դեպքում այդ հանձնաժողովի նախագահ Վոլքանը Բոզքըրի՝ արձանագրությունների վերաբերյալ հայտարարությունը կարևոր կարող էր լինել, եթե այն չլիներ ժամանակավրեպ:
Բանն այն է,որ մարտի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը չեղարկում է հայ-թուրքական արձանագրությունները: Սա նշանակում է, որ այդ արձանագրությունները այլևս որևէ իրավական նշանակություն չունեն, քանի որ կողմերից մեկը, այս դեպքում Հայաստանը, հրաժարվել է գործընթացից, մյուսի՝ արձանագրությունները կյանքի կոչելու համար նախապայմաններ առաջ քաշելու պատճառով»,-ասաց Անահիտ Վեզիրյանը:
Թուրքագետը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, թուրք պաշտոնյան չէր կարող նման հայտարարություն անել՝ անտեղյակ լինելով, որ Հայաստանը հետ է կանչել իր ստորագրությունն արձանագրություններից և դրա բերած հետևանքներից: Ուստի, սա, ինչպես նաև այն, որ հայտարարությունն արվել է Բաքվում, թույլ է տալիս եզրակացնել, որ Բոզքըրի խոսքերն ուղղված են եղել ադրբեջանական լսարանին:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01