84 պետությունների ղեկավարներ ներկա կլինեն ՄԱԿ-ի կենտրոնակայանում, որտեղ հաջորդ շաբաթ մեկնարկում Է ընդհանուր քաղաքական բանավեճը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում: Այդ մասին միջազգային հանրակցության կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:«Պետությունների 84 ղեկավարների եւ կառավարությունների 44 ղեկավարների ներկայությունն այն բանի ակնառու ապացույցն Է, որ համաշխարհային հանրակցությունը վստահություն Է տածում ՄԱԿ-ի նկատմամբ,- ընդգծել Է նա:- Եկող շաբաթ կայանալիք հանդիպումների ընթացքում ես մտադիր եմ կոչ անել, որ մասնակից երկրները հավաստեն ՄԱԿ-ին աջակցելու եւ ընդհանուր կանոնների վրա հիմնված աշխարհակարգի ստեղծմանը ձգտելու իրենց պարտավորությունները»: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը բացվել Է սեպտեմբերի 18-ին: Գլխավոր ասամբլեայի ձեւաչափով առաջին խոշոր համաժողովը կկայանա սեպտեմբերի 24-ին, երբ տեղի կունենա բարձր մակարդակի լիագումար հանդիպում՝ նվիրված հարավաֆրիկացի նշանավոր պետական ու հասարակական գործիչ Նելսոն Մանդելլայի (1918-2013) ծննդյան 100-ամյակին: Հաջորդ օրը կսկսվեն Գլխավոր ասամբլեայի ամենամյա ընդհանուր քաղաքական բանավեճերը պետությունների, կառավարությունների ու արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02