ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը անհիմն է համարում զինված հարձակման հեղինակների արդարացումը, թե այլ ճանապարհ իրենց պահանջների իրականացման համար չկար:
Ֆեյսբուքյան իր էջում Գևորգ Դանիելյանը մասնավորապես գրել է. ««Այլ ճանապարհ չի մնացել» - այսպես են արդարացնում այսօրվա իրադարձության հեղինակներին: Իսկ այն ճանապարհը, որ ընտրվել է, ո՞ւր է տանում և, Աստված չանի, դեռ կտանի, եթե չկանխվի: Ինքներդ էլ գիտեք, որ երկրի ներսում անմեղ զոհեր տալով, արդարության մասին խոսելը առնվազն արժանահավատ չի ընկալվում:
Ամենայն հավանականությամբ, այս նախաձեռնության հեղինակները չեն մտադրվել մարդ սպանել, սակայն դա եղել է, փաստ է, ուրեմն անմիջապես դադարեցնելն ավելի խոհեմ ու ազդեցիկ կլինի: Իսկ չհամաձայնվողին կառաջարկեի մի պահ ընդունել, որ սպանվածը կարող էր հենց իր մերձավորը լինել, և այնքան էլ լավ չէ, երբ անփորձանք իրավիճակում փորձ է արվում մյուսներին փորձանքի հրահրել:
Համեմատություններն անտեղի եք համարում, լավ, այդ դեպքում 1981թ. Փարիզում թուրքական հյուպատոսարանում կոնկրետ քաղաքական պահանջներով թվով 59 մարդ պատանդ վերցրած 4 հայ երիտասարդները հայրենասեր չէ՞ին, որ հանձնվեցին, ի դեպ, նրանք էլ էին փոխադարձ կրակոցների ժամանակ մարդ սպանել: Համոզված եմ, որ իրավասու ծառայությունները կհարթեն միջադեպը, իսկ լուրջ դասեր քաղելու անհրաժեշտություն ունենք բոլորս...»
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47