Հեղափոխություն դեռ տեղի չի ունեցել, բայց ամենակարեւորը՝ գործող իշխանությունը ստանձնել է պարտավորություն՝ անցկացնել արդար, թափանցիկ ընտրություններ, հետեւաբար, դա այս իշխանությունների քննությունն է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Երկիր ծիրանիի» քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:
«Մենք սպասում ենք, թե ինչպես է հանձնելու քննությունը այս իշխանությունը: Իր ձեռքում են լծակները, որոնցով պետք է կանխվեն ընտրակեղծիքները: Սա նաեւ բոլորիս քննությունն է, մենք իրավունք չունենք կրկնել այն սխալները, որոնք եղել են քառորդ դար»,-ասաց նա:
Փոստանջյանն ասաց, որ ընտրակեղծիքների մասին ահազանգեր լսել է, բայց փաստակված դրանք ներկայացնելը շատ դժվար է, եւ դա օպերատիվ հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների գործն է, ոչ թե քաղաքացիների:
«Ցանկալի է, որ բոլոր քաղաքական ուժերը ունենան ժողովրդի քվեն, վստահությունը, բոլոր ցուցակների մեջ կան մարդիկ, որոնք կարող ուժ են, սրտացավ են Երեւանի համար: Ես կցանկանայի, որ բոլորս ներկայացված լինեինք եւ մեր ներկայությունը լիներ բազմազանության միջոցով եւ բոլորիս ուժերի կոնսոլիդացման միջոցով:
Պետք է ունենալ շատ մրցունակ կառավարություն, որը կարող է կազմված լինել ազգի լավագույն ներկայացուցիչներից: Սա է պահանջում մեր այսօրվա իրականությունը, նաեւ այն մարտահրավերները, որոնց առջեւ կանգնած ենք:
Մենք չգիտենք, թե ինչպիսին կլինի ապագա քաղաքապետարանը, բայց միանշանակ է, որ անդառնալի են այն գործընթացները, որոնք նախկինում եղել են: Այսինքն այլեւս 170 մլն դոլարի բյուջեն թույլ չենք տալու ապօրինի գործարքների միջոցով լվացքատնով անցկացնել: Չենք թողելու, որ ապօրինի յուրացնեն, այդ գումարները ծառայելու են ի շահ երեւանցիների»,-հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02