ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն առաջիկա 2 շաբաթվա ընթացքում Սիրիային կփոխանցի С-300 ժամանակակից զենիթահրթիռային համալիրը, որն ունակ է որսալ օդային հարձակման միջոցներն ավելի քան 250 կմ հեռավորության վրա, ինչպես նաև կարող է խոցել մի քանի օդային թիրախ, գրում էrussian.rt.com-ը:
Նշվում է, որ С-300-ը զգալի կամրապնդի սիրիական հակաօդային պաշտպանության մարտական հնարավորությունները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սիրիայում ռուսական Իլ-20 է կործանվել: Այն կործանվել է «Հմեյմիմ» ավիաբազա վերադառնալու ճանապարհին՝ սիրիական С-200 հակաօդային պաշտպանության համակարգից արձակված հրթիռից: ՌԴ ՊՆ-ն Իլ-20 հետախուզական ինքնաթիռի կործանման համար մեղավոր է համարել Իսրայելի զինված օդուժին: Նման հայտարարությամբ էր հանդես եկել ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
ՌԴ ՊՆ-ում կարծում են, որ F-16 կործանիչների իսրայելցի օդաչուները միտումնավոր են սիրիական զենիթային հրթիռներից թաքնվել ռուսական Իլ-20-ի հետևում:
Երկրի պաշտպանության նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է 3D ձևաչափով տեսանյութ, որում ցուցադրվում է՝ ինչպես է խոցվել ռուսական Իլ-20-ը Սիրիայում: Այն կարող եք տեսնել այստեղ:
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02