ARM | RUS |

Քվեարկության գործընթացն անցել է առանց էական կամ լայնածավալ կազմակերպված խախտումների. «Ականատես» դիտորդական առաքելություն

24.09.18 | 15:00

«Ականատես» դիտորդական առաքելությունը ներկայացնում է նախնական գնահատականը Երևան քաղաքի ավագանու ընտրությունների մասին։ Դիտորդական առաքելության մամուլի հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«2018թ․ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունները հետհեղափոխական Հայաստանի առաջին ընտրություններն են, ինչի արդյունքում համամասնական ընտրակարգով ձևավորվելու է 65 հոգուց բաղկացած ավագանի և ընտրվելու է Երևանի քաղաքապետ։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի կողմից ձայների 50 տոկոսից ավելին հավաքելու դեպքում վերջինիս թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ:

Այս ընտրություններին «Ականատես» նախաձեռնության դիտորդական առաքելության 155 դիտորդներ հսկել են ընտրական գործընթացները Երևանի բոլոր վարչական շրջանների 80 ընտրատեղամասերում՝ պատահական և ներկայացուցչական ընտրանքով։ Նախաձեռնության կողմից առաջին անգամ Հայաստանում կիրառվել է մի մեթոդաբանություն, որը կոչվում է ընտրանքի վրա հիմնված դիտորդություն (sample-based observation - SBO) և տալիս է վիճակագրորեն հիմնավոր տվյալներ ընտրությունների նախապատրաստման, քվեարկության և արդյունքների ամփոփման գործընթացների վերաբերյալ։ Ընտրանքի վրա հիմնված դիտորդության տվյալները հավաքագրվում են վերապատրաստում անցած տեղական դիտորդների կողմից, որոնք անմիջականորեն դիտարկում են տեղամասերի բացման, քվեարկության և հաշվարկի գործընթացները իրենց հատկացված տեղամասերում։ Չնայած նրան, որ դիտորդական առաքելությունը ներկա է գտնվում միայն ընտրանքի տեղամասերում, մեթոդը թույլ է տալիս բարձր ճշգրտությամբ նկարագրել ընտրությունների օրվա ամբողջական գործընթացը ողջ Երևան քաղաքի համար։ Ընտրանքի վրա հիմնված մեթոդաբանությունը կիրառվում է ընտրությունների դիտորդական կազմակերպությունների կողմից աշխարհով մեկ՝ խթանելու ընտրությունների օրինավորությունը։

«Ականատեսի» դիտորդները ընտրատեղամասերում քվեարկության տարբեր փուլերում արձանագրել են ընտրական օրենսգրքով սահմանված ընթացակարգերի մի շարք խախտումներ (մի մասը դեռևս ստուգման փուլում է)։

Նախապատրաստման փուլում արձանագրվել է մոտ 70 խախտում։ Խախտումների հիմնական մասը վերաբերել է տեղամասերի անմատչելիությանը և քվեարկության սենյակի կահավորմանը։ Կարող ենք փաստել, որ Երևան քաղաքում գործող ընտրական տեղամասերի 59%-ը հասանելի չի եղել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձանց համար և 16%-ում առկա են եղել կահավորման այնպիսի խնդիրներ, որոնք կարող են ռիսկային դիտվել քվեարկության գաղտնիության ապահովման առումով։ Տեղամասերի 4%-ում եղել է կողմնակի անձանց ներկայություն, 3%-ում խախտվել է հանձնաժողովների անդամների գործառույթների բաշխման վիճակահանության կարգը, մեկ դեպքում զրոյական մասնակցության տեղեկանքը ուշ է տպվել։ Դիտարկված տեղամասերից 3%-ը 5-15 րոպե ուշ է բացվել քվեարկության համար։

Քվեարկության փուլում արձանագրվել է խախտման 1155 դեպք: Դիտարկված տեղամասերում 232 ընտրողի անուն բացակայել է ընտրողների ցուցակից: Դիտարկված 41 տեղամասում արձանագրվել է ընտրողների գրանցման հետ կապված 705 խնդիր: Տեղամասերից 17-ում գրանցվել է ընտրողին օգնելու կարգի խախտման 46 դեպք և քվեարկության գաղտնիության խախտման 35 դեպք։ 19 տեղամասում 26 ընտրողներ իրենց անվան դիմաց նկատել են այլ անձի ստորագրություն։ Տեղամասերից 18-ում տեխնիկական սարքը խափանվել է։ Նույն թվով տեղամասերում արձանագրվել է կողմնակի անձանց ներկայություն։ 10 (13%) տեղամասում կամ տեղամասից դուրս եղել են քարոզչության կամ հակաքարոզչության 10 դեպքեր: 8 տեղամասում գրանցվել է ընտրողների ուղղորդման 18 դեպք։ Մնացած տեղամասերում գրանցվել են այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքեր կամ փորձեր, տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց իրավունքների խոչընդոտման դեպքեր, գրանցվել են քվեարկության պարագաները տեղամասից դուրս կամ ներս բերելու դեպքեր, ինչպես նաև ընտրողին չի թույլատրվել քվեարկել ընտրողների ցուցակում ստորագրություն լինելու պատճառով: 2 տեղամասում ոստիկանությունը չի արձագանքել տեղամասից դուրս կուտակումներին և հասարակական կարգի խախտումներին։ 2 (3%) տեղամաս սահմանված ժամանակից ուշ կամ շուտ է փակվել։ Տեղամասերի 98%-ը փակվել է ժամանակին: 2 տեղամասում ժամը 20։00-ի դրությամբ տեղամասում գտնվող ընտրողներին քվեարկելու հնարավորություն չի ընձեռվել։

Տեղամասի փակման և արդյունքների փուլում գրանցվել է 87 խախտում։ Տեղամասերի 95%-ում փակման ընթացակարգը պահպանվել է: 93%-ում եղել են հաշվարկի ընթացակարգի տեխնիկական խախտումներ։ Եղել են տեղամասում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ազատ ելումուտն արգելելու դեպքեր, մերժվել է հատուկ կարծիքի գրանցումը։ Տեղամասերի 100%-ում պահպանվել է արձանագրությունները տեղամասի մուտքի մոտ փակցնելու պահանջը:

Ընդհանուր առմամբ, արձանագրվել է մոտ 20 դեպք, երբ տեղամասային ընտրական հանձնաժողովը հրաժարվել է կամ դժկամությամբ է գրանցամատյանում գրանցել քվեարկության կարգի խախտումների վերաբերյալ դիտորդի գնահատականը։

Ընտրական խախտումներով «Ականատես» նախաձեռնությունը կներկայացնի դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողովներ և վարչական դատարան, ինչպես նաև հաղորդումներ իրավապահ մարմիններին:

Այդուհանդերձ, ընդհանրացնելով կարելի է ասել, որ, ի տարբերություն նախորդ տարիների համապետական և ՏԻՄ ընտրությունների, Երևանի ավագանու 2018թ․ սեպտեմբերի 23-ի ընտրություններն առավել մասնակցային և մրցակցային էին։ Քաղաքական ուժերն առավել հետաքրքրված էին մասնակցելու ընտրական գործընթացներին։ Ի տարբերություն 2017թ. ընտրությունների, որին մասնակցել էր ընդամենը 3 քաղաքական ուժ, իսկ 2009 և 2013 թվականներին՝ յոթական, այս անգամ ընտրություններին մասնակցել են 12 կուսակցություն և կուսակցությունների դաշինք։ Քաղաքացիների կողմից նույնպես նկատվել է հետաքրքրության դրսևորում և սեփական քվեի կարևորության գիտակցում, ինչի արդյունքում նախորդ տարվա ընտրությունների համեմատ ընտրողների մասնակցությունը 25,000-ով ավելի էր։

Չնայած «Ականատես» նախաձեռնության կողմից արձանագրված ընթացակարգային խախտումներին՝ 2018 թ. սեպտեմբերի 23-ի ընտրություններում չեն արձանագրվել այնպիսի զանգվածային և համակարգային ընտրախախտումներ, ինչպիսիք տարածված էին նախորդ քաղաքային և համապետական ընտրությունների ընթացքում՝ լցոնումներ, սխալ հաշվարկ, արդյունքների կեղծում, ընտրակաշառք, ընտրողներին մատուցվող ծառայություններ, տեղամասերում և հարակից տարածքներում կուտակումներ և անկարգություններ, ճնշումներ և բռնություն, ակնհայտ ուղղորդումներ և այլն: Սրա արդյունքում ստեղծվել են պայմաններ, որպեսզի քաղաքացիներն առավել ազատ, անկաշկանդ և անվախ լինեն իրենց կամարտահայտման մեջ, ինչի արդյունքում ենթադրվում է, որ Երևան քաղաքի ավագանու ընտրվող կազմը կարտացոլի քաղաքացիների իրական նախապատվությունները։

Ընդհանուր առմամբ, կարծում ենք, որ քվեարկության գործընթացն անցել է առանց էական կամ լայնածավալ կազմակերպված խախտումների, որոնք կարող էին ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։


Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են...

10:18

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

09:45

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:02

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր բանակում. Փաշինյան

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր...

09:34

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը վերականգնել իր ուժն ու հեղինակությունը. Սեյրան Օհանյան

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը...

09:23

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

09:13

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները. Վեհափառ Հայրապետ

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար...

09:02

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

13:42

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին (Տեսանյութ)

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին...

13:23

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն...

13:09

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է «Եռաբլուր»

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է...

12:42

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

12:19

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը. պատգամավոր

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման...

12:06

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ փոխնախարար

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ...

12:00

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․ Ռուբինյան

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․...

11:53

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են «Եռաբլուր»

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են...

11:33

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան դաշտում

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան...

11:09

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն Սիմոնյան

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն...

10:44

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ և լուսաբանել հիշատակման արարողությունը

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ...

10:16

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ...

09:37

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01