Սեպտեմբերի 18-ից 21-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը Սոֆիայում (Բուլղարիա) մասնակցել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) եվրոպական համաժողովին:
Համաժողովի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությանն է փոխանցվել Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ամենամյա համաժողովը 2019թ.-ին կազմակերպելու իրավունքը և հայկական պատվիրակությանն է հանձնվել կազմակերպության դրոշը:
Ռազմական սպորտի միջազգային խորհրդը ստեղծվել է 1948թ. փետրվարի 18-ին։ CISM-ը միջազգային խոշորագույն մարզական կազմակերպություններից մեկն է, որին անդամակցում է 138 պետություն: «Ընկերություն սպորտի միջոցով» կարգախոսն ունեցող կազմակերպության նպատակն է տարբեր պետությունների զինծառայողներին մեկտեղել մարզական մրցահարթակներում:
Ռազմական սպորտի միջազգային խորհրդը պարբերաբար կազմակերպում է տարբեր մարզաձևերի տարածաշրջանային, մայրցամաքային և աշխարհի առաջնություններ:
Կազմակերպվում են նաև համաշխարհային կադետական խաղեր, որոնց մասնակցում են ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները: Կազմակերպության խոշորագույն միջոցառումներն են զինվորականների ձմեռային և ամառային խաղերը, որոնց մասնակցելու իրավունք ունեն բացառապես գործող զինծառայողները:
ՀՀ պաշտպանության նախարարությունը Ռազմական սպորտի միջազգային խորհրդին անդամակցում է 1994թ.-ից: Ակտիվ անդամի կարգավիճակ ստացել է 2010 թվականին: 2010-2018թ.թ. հայ մարզիկ-զինծառայողները մասնակցել են Ռազմական սպորտի միջազգային խորհրդի կազմակերպած տարբեր մարզաձևերի 6 աշխարհի առաջնությունների, մեկական անգամ` զինվորականների ձմեռային և ամառային խաղերի և նվաճել 4 ոսկե, 6 արծաթե և 15 բրոնզե մեդալներ:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01