ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի համար նշանակություն չունի, թե երբ կավարտվի Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման գործընթացը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, նախագահը հայտնել է չորեքշաբթի՝ սեպտեմբերի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ:
Պատասխանելով լրագրողների հարցին՝ Թրամփն ընդգծել է, որ նշանակություն չունի թե, երբ կավարտվի ԿԺԴՀ-ի ամբողջական ապամիջուկայնացման գործընթացը: «Կարծում եմ՝ մենք իսկապես պատրաստվում ենք մի չափազանց կարևոր բան անել, սակայն մենք չենք խաղում ժամանակի հետ: Կտևի դա երկու տարի, երեք տարի, թե հինգ ամիս՝ նշանակություն չունի»,- հատարարել է նախագահը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, խոսելով Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման մասին, հայտարարել էր, որ դա պետք է տեղի ունենա մինչ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտը և նույնիսկ՝ ավելի շուտ, մինչդեռ նախագահն իր հերթին նշել էր, որ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործընթացի համար որևէ ժամանակային սահմանափակում չկա, և անգամ կեղծ էր անվանել որոշ լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, որ ինքը դժգոհ է այդ գործընթացի դանդաղ առաջխաղացումից:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44