ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում ներկաներին հիշեցրել է, որ ինքն ընտրվել է վարչապետ մի խորհրդարանում, որտեղ ուներ ընդամենը չորս վստահելի ձայն, այդ թվում` իր սեփականը:
Գործադիրի ղեկավարի այս դիտարկման շուրջ Panorama.am-ի թղթակիցը մեկնաբանություն խնդրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանից՝ փորձելով ճշտել՝ արդյոք վարչապետ ընտրվելու պահին իրենք Նիկոլ Փաշինյանին չեն սատարել։
«Ճիշտն ասած՝ պետք է պարոն Փաշինյանին հարցնել՝ դա ասելով՝ ինչ նկատի ունի։ Ես չեմ կարող մեկնաբանել առանց իր մեկնաբանության։ Ես կարող եմ փաստն արձանագրել, որ Փաշինյանը վարչապետի թեկնածու է առաջադրվել «Ելք» խմբակցության 9 պատգամավորների կողմից, այսինքն՝ խմբակցության բոլոր անդամները ստորագրել են՝ որքանով որ հիշում եմ։ 8-ը հաստատ ստորագրել են, որից հետո նա չի ընտրվել։
ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ արդեն պատգամավորների 1/3-րդի ստորագրություններով է առաջադրվել։ Այդ ժամանակ մեր ստորագրահավաքին միացել են մյուս պատգամավորները։
Ես սա կարող եմ ասել, մնացած մասով ինքը պետք է մեկնաբանի՝ ինչ նկատի ունի։ Ես չեմ կարող ասել»,- նշեց Էդմոն Մարուքյանը։
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01