Հասարակական, քաղաքական գործից, Սարի Թաղի անկարգությունների գործով ձերբակալված Անդրիաս Ղուկասյանը հայտարարություն է տարածել՝ նույն գործով ՀՔԾ որոշման առնչությամբ:
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«2016 հուլիսի 29-ին Սարի թաղում լրագրողների և ցուցարարների նկատմամբ կիրառված բռնության փաստերի հիմքով՝ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի ճնշման տակ, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու, բռնություն և հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնական լիազորությունները անցնելու դեպքերի առթիվ ՀՔԾ-ն հարուցել է քրեական գործ։
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի Հայաստան կատարած այցելությունից անմիջապես հետո ՀՔԾ-ն որոշել է կասեցնել նշված քրեական գործը, որպես մեղադրյալ ոչ մի անձ չհայտնաբերելու պատճառաբանությամբ։ Նշված որոշումը ակնհայտորեն ապօրինի է, որովհետև քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցների բռնություն կիրառելու փաստը արձանագրված է տարբեր տեսանյութերում։
2017 թ․ հուլիսին փոխանցել եմ ՀՔԾ՝ ավագ քննիչ Գ․Վ․ Բեգոյանին ապացույցներ, որոնք հաստատում են, որ Սարի թաղում բռնություն իրականացնող անձիք գործել են ոստիկանության ուժերի հետ համաձայնեցված։ Պ-ն Բեգոյանը այդ ժամանակ հայտնել է ինձ, որ այդ օրը Սարի թաղում քաղաքացիական հագուստով ոստիկանության ծառայողները, բոլորը հայտնի են քննչական մարմնին և հարցաքննվել են։ ՀՔԾ-ին հայտնի են նաև ոստիկանության զորքերի այն ծառայողները ովքեր այդ օրը կիրառել են ցուցարարների դեմ հատուկ միջոցներ։ Անհրաժեշտ եմ գտնում բողոքարկել ՀՔԾ-ի վերոհիշյալ որոշումը։ Այս գործով տուժող քաղաքացիներին պատրաստ եմ ցուցաբերել աջակցություն՝ որոշումը բողոքարկելու գործում։ Հարցին վերաբերվող, ինձ մոտ առկա տեղեկությունները հայտնելու եմ հանրությանը հոկտեմբերի 2-ին ժամը 20։00-ին իմ Ֆեյսբուքյան էջում»:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01