Արցախի Հանրապետության Մարդու իրավունքի պաշտպանի հետ մեր աշխատանքի և նրա ջանքերի շնորհիվ է, որ մենք կարողացանք նոր որակի վրա դնել իրավապաշտպան աշխատանքը և ցույց տալ, որ տարածքի քաղաքական կարգավիճակը չպետք է ոչ մի նշանակություն ունենա իրավունքների պաշտպանության համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝անդրադառնալով ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրաժարականին: Նա ասաց, որ հրաժարականի պատճառների մասին չի կարող խոսել,այդ մասին Ռուբեն Մելիքյանը գրառել էր:
«Շատ ցավում եմ, որ միջազգային կազմակերպությունները դրսևորում են միակողմանի մոտեցում և մարդու իրավունքների տեսանկյունից պատշաճ գնահատականի չեն արժանացնում այդ հարցերը: Ամեն ինչ պետք է անել, որ Արցախը ժողովրդավարության տեսանկյունից ճանաչելի դարձնել աշխարհին, չափազանց արդիական հարց է Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ կյանքի և առողջության իրավունքի պաշտպանությունը»,- նշեց նա:
Արման Թաթոյանն ասաց, որ դիվանագետների հետ աշխատում են, որպեզի հարցերը ուշադրության կենտրոնում պահվեն, հասցեական գնահատականներ տրվեն, բայց հասցեական գնահատականներ չեն տրվում:
«Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի շնորհիվ էր, որ մենք միջազգային ասպարեզում ներկայացրեցինք, ունեցանք նաև ասուլիսներ եվրոպական երկրներում։ Ադրբեջանն անընդհատ խանգարում էր, բայց կապ չունի։ Իրավունքների պաշտպանությունը միշտ առաջնային է»,-նշեց նա:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01