Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի թեմայի ակտիվացումը պայմանավորված է հոկտեմբերի մեկի մոտենալու հետ. այսօր Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:
Նախարարը հիշեցրեց, որ առաջին անգամ, երբ նախագիծը մտցվել է Կառավարություն, այնտեղ արգելքի ժամկետ է նշված եղել՝ հոկտեմբերի մեկը, հետագայում արդեն անժամկետ է ընդունվել:
«Հիմա 2020 թվականի հունվարի մեկից ամբողջ ԵԱՏՄ-ում արգելվելու է աջ ղեկի ներմուծումը, իսկ մենք հիմա ենք արգելել: Եթե մենք այս պահին թույլ տանք, որ Ճապոնիայից կամ արևելյան երկրներից ներմուծեն, մի երեք ամիս հետո այդ մեքենան հասնի, եթե դեկտեմբերից էլ 3 ամիս չպետք է բերեն, որ
Հայաստան հասցնեն, մի քանի ամիս է մնում, իմաստը ո՞րն է հետ քայլի»,-ասաց նա:
Բացի այդ, նախարարը նշեց, որ մաքսայինի հետ քննարկում են, տեսնեն ինչ քանակություն է կազմում ներկրումը:
«Իրականում այդ պահանջարկը կա, որովհետև խոսքը մեքենաները Հայաստանից Ղազախստան արտահանելու մասին է: Հիմա Ղազախստանի պահանաջարկը երբ կբավարարվի, հաշվարկները ցույց կտան՝ կարիքը կա՞, թե չկա ներմուծման թույլտվության ժամկետը երկարացնելու»,-ասաց նա:
Նախարարը նաև նշեց, որ բացի այդ, մաքսային ներմուծման ռեժիմը չեն կարող որոշել: «Ոնց պետք է անի, եթե ժամանակավոր ներմուծում էր՝ չպետք է հաշվառվեր, եթե հաշվառի՝ ինչպե՞ս իմանանք, բերել է ներմուծի՞, թե՞ արտահանի»,-ասաց նա:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01