Թուրք դեռահաս Ումութ Ալի Օզմանը, որը երկու ամիս առաջ անցել էր Հայաստանի սահմանը, ազատ արձակվելուց հետո վերադարձել է հայրենիք, հայտնում է Daily Sabah-ը:
Թուրքիա վերադառնալուն պես Օզմանը համբուրել է հայրենի հողը և շնորհակալություն հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ իր ազատ արձակման հարցում տրամադրած օգնության համար:
«Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ ներդրում է ունեցել իմ ազատ արձակման հարցում: Ես ցանկանում եմ հանդիպել նրա հետ և համբուրել նրա ձեռքը»,- ասել է դեռահասը:
Օզմանը նաև նշել է, որ հայկական բանտում նրա հետ լավ են վարվել և ազգային հիմքով խտրականություն չեն դրսևորել:
Թուրք դեռահասը սահմանն անցնելը բացատրել է հետաքրքրասիրությամբ և ցանկությամբ՝ իմանալ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է:
Նա ազատ է արձակվել կալանքից:
Նշենք, որ փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 329-րդ հոդվածի հատկանիշներով՝ պետական սահմանն ապօրինի հատելը։
Ermenihaber.am-ը հայտնել էր, որ Ումութ Ալի Օզմենի հայրը սեպտեմբերի 24-ին ժամանել է Հայաստան:
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02