Սեպտեմբերի 25-ից 26-ը Շիրակի մարզում տեղի ունեցավ քաղաքային որոնողափրկարարական խորհրդատվական թիմի “INSARAG” 36 ժամյա դաշտային վարժանքը: Ըստ վարժանքի սցենարի՝ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայություն գործակալության սեյսմոլոգիական ցանցի կողմից 2018 թվականի սեպտեմբերի 25-ին, տեղական ժամանակով ժամը 06:50-ին գրանցվել է 15 կմ խորությամբ և 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում, Գառնի գյուղից 8կմ հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կարող է կազմել 10-11 բալ: ՀՀ ԱԻՆ Ճգնաճամային կառավարման ազգային կենտրոնի Շիրակի մարզային փրկարարական վարչություն ստացվել է ահազանգ ընդհանուր հավաքի վերաբերյալ և մարզային փրկարարական վարչության պետի հանձնարարականով իրականացվում է ազդարարում , ինչպես նաև Շիրակ ՔՈՓ թիմի անձնակազմի հավաք: ԱԻ նախարարի հրամանով Գյումրի քաղաքային որոնողափրկարարական(ՔՈՓ) թիմը մեկնում է Երևան, տեղակայվում Վահագնի թաղամասում: Երևան քաղաքի որոնողափրկարարական աշխատանքների կառավարումը թիմը վերցնում է իր վրա՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի «ՈՒժեղ երկրաշարժի դեպքում Հայաստանի Հանրապետության բնակչության պաշտպանության կազմակերպման պլանը հաստատելու մասին» N 919-Ն որոշման: Ըստ վարժանքի պլանի՝ Երևան քաղաքում տեղի է ունեցել 7,5 մագնիտուտ ուժգնության երկրաշարժ: Թիմը անցկացնում է նախնական խորհրդակցություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ըստ ստացված տվյալների փլուզվել են 540 բազմաբնակարան շենքեր, 450 սեփական տներ, փլուզվել են Հաղթանակի, Կիևյան և Աշտարակի կամուրջները, նախնական հաշվարկներով զոհերի թիվը 95000 է, իսկ տուժածներինը մոտ 141000, փլուզվել են մի շարք հիվանդանոցներ և դպրոցներ: Հետախուզական թիմը հանդիպում է LEMA-ի հետ, և անձնակազմը մեկնում է աղետի գոտի: Որոնողափրկարարական թիմը հատկացված տարածքում ծավալում է բազա, ղեկավարման վրան, ճաշարան, կազմակերպվում է շտաբի աշխատանքները, որոշվում են որոնողոփրկարարական աշխատանքների առաջնայնությունները և կատարվում է թիմի խնդրադրում, որից հետո թիմը տեղափոխվում է որոնողափրկարարական աշխատանքների տեղամասեր: Առաջին տեղամասում երկրաշարժի հետևանքով վնասվել է շենքի աստճանավանդակը: 3-րդ հարկում կան 2 տուժածներ, որոնք չեն կարողանում իջնել: Թիմը իրականացնում է իրավիճակի գնահատում, որից հետո կատարում է ամրակապման , բարձրություններից տուժածների դուրս բերման (պարանային աշխատանքներ), առաջին բուժօգնության ցուցաբերման աշխատանքներ: Երկրորդ տեղամասում շենքը մասամբ փլուզվել էր, առկա էին նեղ խորշեր, կար 2 տուժած: ՔՈՓ թիմի կողմից իրականացվում է պատի հորիզոնական մաքուր կտրում, մետաղի կտրում, փայտի կտրում, տուժածների դուրս բերում, տուժածների դուրս բերում եռոտանիով, առաջին բուժօգնության ցուցաբերում: Երրորդ տեղամասում ամբողջությամբ փլուզվել է շինությունը, որտեղ՝ ըստ տեղեկությունների գտնվում էին 3 մարդ: Փրկարարների կողմից իրականացվեց բետոնյա հեծանի հեռացում, թիթեղի և գերանի կտրում, հորիզոնական պատի քանդում, վերևից մաքուր կտրման աշխատանքներ, տուժածների դուրս բերում և առաջին բուժօգնության ցուցաբերում: Չորրորդ տեղամասում մասամբ փլուզվել է շինությունը, որտեղ գտնվում էին 3 մարդ: Թիմի կողմից այստեղ նույնպես իրականացվեց բետոնյա հեծանի հեռացում, հորիզոնական պատի քանդում, վերևից մաքուր կտրման, տուժածների դուրս բերման և առաջին բուժօգնության ցուցաբերման աշխատանքներ: Բոլոր տեղամասերում քաղաքային որոնողափրկարարական թիմին հաջողվեց կատարել իր առջև դրված խնդիրները, որից հետո ազդարարվեց ուսումնավարժանքի ավարտը:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01