«Քրիստոնեական միություն» կուսակցության երիտասարդ հայ ակտիվիստ Հայարփիին և նրա ընտանիքին Նիդերլանդներից Հայաստան արտաքսում է սպառնում: Այս մասին հայտնում է Dutchnews.nl-ը: Երիտասարդ հայ աղջիկն ու իր ընտանիքի 4 անդամները տեղափոխվել են Կաթվեյկի եկեղեցի, որպեսզի խուսափեն հայրենիք արտաքսվելուց: Ընտանիքն ապաստանում է Կաթվեյկի փախստականների կենտրոնում և համարվում է եկեղեցու համայնքի անդամ: Հայարփին, ով Թիլբուրգի համալսարանում էկոնոմետրիկա է ուսումնասիրում, նրա քույրը, եղբայրն ու ծնողները արդեն 9 տարի է` գտնվում են Նիդերլանդներում, բայց պետք է արտաքսվեն հետ` Հայաստան: Հայարփին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ իր ընտանիքին տրվել է փախստականի կարգավիճակ` դատական երեք տարբեր նիստերում, սակայն հոլանդական իշխանությունն ամեն անգամ բողոքարկել է այդ որոշումները: Ի վերջո, նրանք մերժվել են 3 տարի առաջ: Ըստ լրատվամիջոցի՝ ընտանիքը հույս ունի, որ արդարադատության կրտսեր նախարար Մարկ Հարբերսը կօգտվի իրեն տրված լիազորություններից, որպեսզի թույլ տա նրանց մնալ, ինչպես արել է հայ երեխաներ Լիլիի ու Հովիկի պարագայում: Այդ դեպքում հատկապես ամոթալի իրավիճակ է կոալիցիոն կառավարության համար, որովհետև Հայարփին հանդիսանում է Քրիստոնեական միության ակտիվ անդամ, որն էլ առաջարկել է փոփոխություններ կատարել երեխաներին համաներում շնորհելու որոշման մեջ, նախքան կոալիցիոն կառավարության մաս կազմելը: Կուսակցությունը կապված էր կուլիսային ակտիվ քարոզչության հետ, որպեսզի Հարբերսին հետ համոզեր` Լիլիին ու Հովիկին արտաքսելու հարցում:
12:27
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
16:52
16:38
16:16
16:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02