Գերմանական Focus թերթը ՆԱՏՕ-ի Հակահետախուզության միացյալ հրամանատարությունում (ACCI) աղբյուրի հղումով գրում է, որ ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը մինչև 2017 թվականն աշխատել է դաշինքի 4 երկրի հետախուզական ծառայությունների համար:
«Միևնույն ժամանակ, նա բացահայտել է Գլխավոր հետախուզական վարչության մի քանի ակտիվ լրտեսի»,- գրում է թերթը՝ Բրյուսելում ACCI-ի բարձրաստիճան աշխատակցի հղումով:
Նշվում է, որ 2012 թվականին Սկրիպալը բրիտանական MI6 հետախուզական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ իբր եղել է Պրահայում և տեղեկացրել տեղական պետանվտանգության մարմիններին ռուսական հետախուզական ցանցի ակտիվ գործունեության մասին:
Բացի այդ, 2016 թվականի ամռանը Սկրիպալն իբր էստոնիայի հատուկ ծառայություններին այնքան ճիշտ տեղեկություններ է հայտնել, որ նրանց հաջողվել է բացահայտել 3 «ռուսական լրտեսի», որոնց թվում եղել է Էստոնիայի բանակի՝ ռուսական ծագմամբ մեկ սպա և նրա հայրը:
Նշվում է նաև, որ Սկրիպալը տեղեկություններ է հաղորդել Իսպանիայի հետախուզության ազգային կենտրոնին (CNI):
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսման համար ՌԴ-ում դատապարտված Սերգեյ Սկրիպալն ու իր դուստրը մարտի 4-ին անգլիական Սոլսբերի քաղաքում թունավորվել են իրենց տան բռնակին քսված նյարդապարալիտիկ նյութով:
Պաշտոնական Լոնդոնը պնդում է, որ հարձակման հետևում կանգնած է Մոսկվան: Ռուսաստանը կտրուկ հերքում է մեղադրանքը:
Ավելի ուշ բրիտանական կողմը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորման գործում գլխավոր կասկածյալներ Ալեքսանդր Պետրով ու Ռուսլան Բոշիրով անուններով ներկայացող անձինք Գլխավոր հետախուզական վարչության գաղտնի գործակալներ են:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44