Թաֆթս համալսարանի դասախոս Քրիստինա Մարանչին կներկայացնի իր նոր՝ «Հայաստանի արվեստը. ներածություն» գիրքը հոկտեմբերի 4-ին` Թաֆթսի համալսարանի շրջանավարտների հանդիպման ժամանակ: Այս ծրագիրը պրոֆեսոր Չարլզ Կարապետյանի անվան առաջին դասախոսությունն է, որը հովանավորում են Հայագիտության հետազոտությունների ազգային ասոցիացիան, Հայոց պատմության Դարակջյան Ջաֆարյան ամբիոնը և Թաֆթսի համալսարանի հայկական ակումբը: Մարանչիի նոր գրքում Հայաստանի արվեստի ուսումնասիրությունն է` սկսած հին ժամանակներից մինչև նորագույն շրջանի վաղ ժամանակահատվածը: Այն ներառում է ամեն բնագավառ` սկսած ճարտարապետությունից, քարե քանդակագործությունից, մետաղե, փայտե և կտորից պատրաստված իրերից մինչև ձեռագրեր և կավագործություն, որի շնորհիվ հայկական արվեստը դիտարկվում է լայն պատմական, հնէաբանական և մշակութային համատեքստում, հայտնում է Wicked Local Somerville-ը: Գիրքը բացառիկ է, քանի որ ընթերցողին է ներկայացնում 3000 տարվա հայկական արվեստը, հնագիտությունը, ճարտարապետությունը և դրա կառուցվածքը: Հեղինակը հայկական արվեստի պրոֆեսոր է և այժմ Թաֆթսի համալսարանի արվեստի և արվեստի պատմության բաժնի ամբիոնի վարիչ է, ինչպես նաև Ամերիկայի հայկական թանգարանի և Հայագիտության հետազոտությունների ազգային ասոցիացիայի ակադեմիական խորհրդական: Միջոցառման մուտքն ազատ է հանրության առաջ:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44