Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը կարևորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև շփման գծում լարվածության նվազեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, սակայն հավելում, որ դրա՝ կյանքի կոչվելու հարցը տեսանելի կլինի ապագայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նշեց, որ սա նոր էլեմենտ է, որի մասին նախկինում կողմերը, կարծես, չէին խոսում: «Դա այն է, որ, շարունակելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի ոգին, կողմերը փորձելու են նվազեցնել լարվածությունը շփման գծում»,-նշեց նա:
Ալեքսանդր Մարկարովն անդրադարձավ նաև ՄԱԿ-ում ու այլ ամբիոններում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ուղերձներին, որտեղ նշվում է, որ Հայաստանի նոր իշխանությունները արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձերի չեն գնալու:
«Հայաստանը շարունակում է հանդես գալ որպես հուսալի և կանխատեսելի գործընկեր տարբեր ճակատներով: Դիրքորոշումների տարբերությունները գուցե ավելի շատ երանգային են, գերակայությունները հիմնականում մնում են նույնը՝ մասամբ պայմանավորված նրանով, որ տարածաշրջանային իրավիճակը պահպանվում է, մարտահրավերները նույնն են»,-նշեց նա:
Հայաստանը իր բարեկամական ու ռազմավարական հարաբերությունները շարունակում է նաև Ռուսաստանի հետ: Այս առումով քաղաքագետը կարևորեց այն հանգամանքը, որ պաշտոնական Մոսկվան, կարծես, ստացել է «ո՞վ է պարոն Փաշինյանը» հարցի պատասխանը:
«Ապրիլ-մայիս ամիսներին պաշտոնական Մոսկվայում կար հարց` «ո՞վ է պարոն Փաշինյանը»: Նույն հարցը 2000-ականների սկզբին կար նաև Պուտինի հետ կապված: Այս ընթացքում Պուտինի ու Փաշինյանի միջև տարբեր հանդիպումներ են տեղի ունեցել, Փաշինյանն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգանալու են: Մոսկվայում կարելի է ասել, որ վերջնականապես ստացել են իրենց հուզող հարցի պատասխանը»,- ասաց Մարկարովը:
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նաև նշեց, որ Հայաստանի նոր կառավարությունը շարունակում է բարիդրացիական հարաբերությունները նաև Վրաստանի ու Իրանի հետ:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01