ARM | RUS |

«Արի ասեմ…». 36-ամյա ալավերդցին սպանության փորձ է կատարել «Ալավերդցի Վահագի» նկատմամբ

29.09.18 | 19:00

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Վարդան Անտոնյանի գործի դատական քննությունը:

Մեղսագրված արարքի կատարման պահին Վարդան Անտոնյանը 33 տարեկան էր: Նրան մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձի ու ապօրինի զենք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով:

Դեպքը կատարվել է 2015 թվականի հոկտեմբերի 11-ին:

Վարդան Անտոնյանը հայտնաբերվել ու ձերբակալվել է 2016 թվականի հունվարի14-ին:

Ըստ մեղադրանքի՝ նա շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինի ձեռք բերված հրազենից՝ ինքնաձիգից կրակոցներ արձակելով՝ փորձել էր սպանել քրեական աշխարհում ճանաչված «Ալավերդցի Վահագին»: Սակայն իր հանցավոր մտադրությունը Վարդան Անտոնյանը, ըստ մեղադրանքի, ավարտին չէր հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ մեքենան, որի վրա կրակել էր, զրահապատ էր եղել…

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հոկտեմբերի 11-ի երեկոյան Վարդան Անտոնյանն իր ծանոթ Արմեն Հ.-ի հետ, վերջինիս «Մերսեդես» մեքենայով շրջել է Ալավերդի քաղաքում: Թումանյան փողոցում նա տեսել է «Ալավերդցի Վահագի» «Համերը» ու դրա հետևից ընթացող «Նիսանը»՝ «Ալավերդցի Վահագի» ընկեր Արթուր Մնացականյանին պատկանող:

Վարդան Անտոնյանը, ըստ մեղադրանքի, տվյալ պահին Արմեն Հ.-ից թաքցրել է «Ալավերդցի Վահագին» սպանելու իր մտադրությունը, բայց խնդրել է, որ նա մեքենան վարի հիշյալ մեքենաների հետևից:

Նույն օրը, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում շրջանցելով վերը հիշատակված մեքենաները ու հասնելով Ալավերդի-Թբիլիսի ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում գտնվող՝ Ախթալա քաղաք տանող կամրջին, Վարդան Անտոնյանի խնդրանքով Արմեն Հ.-ն մեքենան կայանել է կամրջի վերջնամասում:

Որոշ ժամանակ անց Անտոնյանը տեսել է կամրջի վրայով ընթացող «Համերն» ու «Նիսանը»: Նա մեքենայից վերցրել է քննությամբ չպարզված ինքնաձիգը և «քննությամբ չպարզված շարժառիթով» «Ալավերդցի Վահագին» կյանքից զրկելու դիտավորությամբ, մութ լինելու և մեքենաների ապակիները մգացված լինելու պատճառով չիմանալով, որ «Ալավերդցի Վահագի» փոխարեն մեքենայում է նրա ընկեր Էդուարդ Պողոսյանը, չիմանալով, թե երկու մեքենաների մեջ քանի մարդ կա, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ինքնաձիգից բազմաթիվ կրակոցներ է արձակել կամրջի վրա գտնվող «Համերի» ու անմիջապես նրա հետևից ընթացող «Նիսանի» ուղղությամբ:

Ըստ մեղադրանքի՝ Վարդան Անտոնյանը իր հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ արձակված կրակոցները չեն դիպել Էդուարդ Պողոսյանին ու Արթուր Մնացականյանին, այլ դիպել են «Համեր» մեքենայի տարբեր մասերին ու շրջակա ժայռերին:

Վարդան Անտոնյանն իրեն մեղավոր չի ճանաչել մեղսագրված արարքի համար: Նախաքննության ընթացքում նա հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Արմեն Հ.-ի հետ առերես հարցաքննության ժամանակ, երբ Արմենը պնդել է իր ցուցմունքը, Վարդան Անտոնյանը հայտարարել է, թե Արմենը սուտ է ասում, դեպքի օրն ինքը եղել է տանը:

Դատարանում սպանության փորձի համար Վարդան Անտոնյանն իրեն մեղավոր չի ճանաչել «այն պարզ պատճառով», որ երբևէ որևէ մեկին սպանելու ցանկություն, նպատակ չի ունեցել, սպանելուն ուղղված որևէ գործողություն չի կատարել:

2015 թվականի հունիսին Ալավերդի քաղաքում տեղի են ունեցել քաղաքապետի ընտրություններ, որից հետո քաղաքում մթնոլորտը լարվել է: Իր դիրքորոշման պատճառով այդ լարվածությունը հասել է նաև իրեն: Դա արտահայտվել է Ալավերդու բնակիչներ Էդուարդ Պողոսյանի ու Վարդան Ավագյանի կողմից իր ու իր մի քանի ընկերների նկատմամբ բացահայտ թշնամական վերաբերմունքով: Նրանք բացահայտ հետևում էին իրեն՝ երևի՝ վախեցնելու համար: Երևի հասկանալով, որ ինքը չի վախենում, նրանք մի անգամ երկուսով դարանակալել են իրենց շենքի մուտքում ու հարձակվել են իր վրա, հարվածներ են հասցրել իրեն, ինչ-որ առարկայով հարվածել են իր գլխին ու փախել են: Դրանից հետո էլ չեն հանգստացել, ամեն պահի կարող էին հայտնվել ու ցույց տալ, որ հետևում են իրեն: Բանը հասել է անգամ իր ընտանիքի անդամներին ահաբեկելուն՝ Է. Պողոսյանը միտումնավոր՝ վախեցնելու նպատակով մեքենան վարել է իր ընտանիքի անդամների վրա:

Հասկանալով, որ այդ իրավիճակը լավ բանի չի հանգեցնի, ինքը որոշել է սաստել նրանց, վախեցնել, որ իրենից ու իր ընտանիքից հեռու մնան:

Հոկտեմբերի 11-ին նկատել է «Ալավերդցի Վահագի» զրահապատ «Համեր» մեքենան, որի ղեկին Է. Պողոսյանն էր:

Այդ օրը պատահաբար իրեն հանդիպած Արմեն Հ.-ին խնդրել է հետևել «Համերին»: «Ախթալա» չհասած՝ ինքը Արմենին խնդրել է անցնել «Համերին»: Կամուրջն անցնելուց հետո խնդրել է կանգ առնել:

Երբ «Համերը» հայտնվել է կամրջին, իսկ «Նիսանը» եղել է նրա հետևում, ինքը հասկանալով, որ «Նիսանը» չի վնասվի, «Համերի» դիմացից մի քանի անգամ կրակել է այդ զրահապատ մեքենայի ուղղությամբ: Այդ պահին «Համերից» բացի՝ ուրիշ մեքենաներ կամ մարդիկ կրակոցների ուղղությամբ չկային: «Նիսանը» զրահապատ «Համերի» հետևում էր, իսկ նրա հետևում ժայռեր էին՝ պարզ էր, որ ոչ մեկին վնասել չէր կարող:

Երբ սկսել է կրակել, «Համերի» վարորդի դուռը բացվել է: Ինքն անմիջապես կրակը դադարեցրել է, որ մեկնումեկին չվնասի: Երկու մեքենաների վարորդներն էլ իջել են, նայել են շուրջը, նորից նստել են մեքենաներն ու շարժվել են:

Երբ Արմենի մեքենայով վերադառնում էին Ալավերդի, ինքը նկատել է, որ «Համերն» ու «Նիսանը» ճանապարհին կանգնած են, Է. Պողոսյանը կանգնած էր «Համերի» մոտ…

Վարդան Անտոնյանը պնդել է, թե ինքը որևէ մեկին սպանելու նպատակ կամ ցանկություն չի ունեցել, կրակել է զրահապատ մեքենայի վրա, որ Է. Պողոսյանը հասկանա ու դադարեցնի իր «գործելաոճը»:

Անտոնյանն ասել է՝ եթե ուզենար որևէ մեկին սպանել, հանգիստ կարող էր դա անել այն ժամանակ, երբ տվյալ մարդը զրահապատ մեքենայի մեջ չլիներ: Այն, որ «Համերը» զրահապատ էր, գիտեր ամբողջ Ալավերդի քաղաքը…

Գործով տուժող Արթուր Մնացականյանը հայտնել է, թե դեպքի օրը, ժամը 18 –ն անց 30-ի սահմաններում իր ընկերներ Է. Պողոսյանի ու Վահագն Աբգարյանի հետ Ալավերդու Սանահին Սարահարթ թաղամասում գտնվող սրճարանում ֆուտբոլ է դիտել, հետո Վահագնին տարել է տուն, իսկ ինքն ու Պողոսյանը որոշել են գնալ Ճոճկան գյուղում գտնվող իրենց տուն: Ինքը վարել է «Նիսանը», իսկ Պողոսյանը՝ «Համերը»:

Երբ հասել են Ախթալայի կամրջին, իր առջևից ընթացող «Համերը» արգելակել է, ինքն էլ է արգելակել: Մի քանի րոպե անց Պողոսյանը դուրս է եկել մեքենայից ու ասել է, թե մեքենան անսարք է: Նշված տարածքից մի քիչ հեռանալուց հետո «Համերը» խափանվել է, ավտոքարշակ են կանչել ու մեքենան տեղափոխել են քարշակով: Ինքը կրակոցներ չի լսել, որևէ մեկին չի տեսել, իր մեքենայի մեջ բարձր երաժշտություն էր միացված…

Գործով տուժող «Ալավերդցի Վահագը» հայտնել է, թե Վարդան Անտոնյանի հետ վատ հարաբերությունների մեջ չի գտնվել, նրա հետ չի շփվել, չի կարծում, թե նա իրեն սպանելու նպատակ է ունեցել, չի էլ հավատում, թե նա կրակել է իր մեքենայի վրա: Իր «Համերը» զրահապատ է, դա ինքը գաղտնի չի պահել, բայց չգիտի՝ դրա մասին ովքեր գիտեին:

Նախաքննական ցուցմունքում «Ալավերդցի Վահագը» հայտնել է, թե ինքը ինտերնետային կայքերից է իմացել, որ Ախթալայի կամրջի վրա կրակոցներ են եղել՝ կրակել են իր «Համերի» վրա… Ինքը չգիտի՝ ով է եղել կրակողը, ում են ուղղված եղել կրակոցները…

Գործի դատական քննության ընթացքում Էդուարդ Պողոսյանը արդեն ողջ չէր: Նախաքննության ժամանակ նա տվել էր Արթուր Մնացականյանի ցուցմունքի նման ցուցմունք: Դատարանը նրանց ցուցմունքներն արժանահավատ չի համարել:

Գործով վկա, դեպքի պահին Վարդան Անտոնյանի մոտ գտնված Արմեն Հ.-ն հայտնել է, որ Վարդան Անտոնյանը Ախթալայի կամրջին գտնվող «Համերի» ու «Նիսանի» ուղղությամբ կրակոցներ է արձակել, ինքը փախել է դեպի մոտակա ճոպանուղին՝ մտածելով, թե նա կարող է կրակել նաև իր վրա: Հեռացել է շուրջ 100 մետր, այդ ընթացքում մոտ տասը կրակոց է լսել: Նայել է «Համերին», տեսել է, որ կրակոցներից ջարդվել է այդ մեքենայի «ֆառը», ու հանգել է լույսը: Կրակոցներից հետո այդ մեքենաներից ոչ ոք չի իջել, մեքենաները շրջվել ու գնացել են դեպի Ալավերդի: Ինքը վերադարձել է իր մեքենայի մոտ: Տեսնելով, որ Վարդան Անտոնյանը չի երևում, նրան ձայն է տվել: Նա եկել, նստել է իր մեքենան, ասել է՝ քշի Շամլուղ: Ինքը մեքենան վարել է Շամլուղ, բայց ճանապարհին Վարդանն ասել է՝ ինչի՞ ենք գնում Շամլուղ, արի գնանք Ալավերդի:

Ինքը շրջվել ու մեքենան վարել է դեպի Ալավերդի: Ճանապարհին տեսել է «Համերը», որի մոտ մարդ չկար: Ինքը մի քանի անգամ Վարդանին հարցրել է՝ ինչի՞ արեցիր: Նա ասել է՝ քշի գնա: Ալավերդիում Վարդանին իջեցրել է, ինքը գնացել է տուն: Իրենց տուն են եկել «Ալավերդցի Վահագի» ընկերները, իրեն տարել են «Քարափ» սրճարան, ինչ-որ մեկը խոսել է իր հետ: Իրեն ասել են՝ աշխատող տղա ես, ընտանիքիդ մասին մտածի: Ասել են նաև, որ հաջորդ օրը տեղ չգնա…

Արմեն Հ.-ն ասել է, թե Վարդան Անտոնյանի զենքը «ոնց որ ավտոմատ էր, որի կամ պոչը չկար, կամ՝ ծալովի էր»: Նա ասել է նաև, թե բոլորը գիտեն, որ «Ալավերդցի Վահագի» «Համերը» «բրանիրովաննի է»:

Արմեն Հ.-ն ասել է՝ եթե ինքն իմանար, որ այդպիսի բան է լինելու, չէր գնա կամ մեքենան կտար Վարդան Անտոնյանին՝ թող ուր ուզում է՝ գնար:

Լրացուցիչ ցուցմունքում վկան ասել է, թե «Համերի» վրա կրակելուց առաջ Վարդան Անտոնյանն ասել է. «Վահա՛գ, արի ասեմ», ու կրակել է…

Դատարանը Վարդան Անտոնյանին մեղավոր է ճանաչել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարած սպանության փորձի ու ապօրինի հրազեն պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2 –րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով:

Վարդան Անտոնյանը վերջին հաշվով դատապարտվել է 13 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հունվարի 14-ից:


Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են...

10:18

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

09:45

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:02

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր բանակում. Փաշինյան

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր...

09:34

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը վերականգնել իր ուժն ու հեղինակությունը. Սեյրան Օհանյան

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը...

09:23

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

09:13

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները. Վեհափառ Հայրապետ

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար...

09:02

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

13:42

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին (Տեսանյութ)

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին...

13:23

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն...

13:09

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է «Եռաբլուր»

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է...

12:42

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

12:19

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը. պատգամավոր

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման...

12:06

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ փոխնախարար

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ...

12:00

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․ Ռուբինյան

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․...

11:53

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են «Եռաբլուր»

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են...

11:33

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան դաշտում

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան...

11:09

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն Սիմոնյան

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն...

10:44

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ և լուսաբանել հիշատակման արարողությունը

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ...

10:16

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ...

09:37

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01