Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դիմել է աշխարհի կաթոլիկներին՝ կոչ անելով հոկտեմբեր ամսվա ընթացքում ամեն օր աղոթել ի պաշտպանություն Կաթոլիկ եկեղեցու, որը վերջին շրջանում հայտնվել է մանկապղծության վերաբերյալ աղմկահարույց սկանդալների կենտրոնում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, պոնտիֆիկոսն ասել է, որ «աղոթքներն անհրաժեշտ են Եկեղեցուն չարիքից, սատանայից հեռու պահելու համար»: Նա ընդգծել է, որ «անկեղծ աղոթքը չարիքի դեմ միակ հզոր զենքն է»:
Պարբերականը մանրամասնում է, որ Հռոմի պապը կոչ է արել վարդարանով (ավանդական կաթոլիկ համրիչ, որն օգտագործվում է Աստվածամորը նվիրված «Վարդարանի աղոթքը» կատարելու համար) աղոթել ու խնդրել Մարիամ Աստվածածնին ու Սբ Միքայել հրեշտակապետին պաշտպանել Եկեղեցուն «հոգևոր անկայունության» այս շրջանում:
Հիշեցնենք, որ վերջին մի քանի ամիսներին Կաթոլիկ եկեղեցու մի քանի բարձրաստիճան ծառայող պաշտոնանկ է արվել մանկապղծության մեղադրանքով:
Բացի այդ, պարզվել է, որ աշխարհի տարբեր երկրներում հոգևորականները տասնամյակներ շարունակ սեռական ոտնձգություններ են կատարել հազարավոր անչափահասների նկատմամբ: Միայն Գերմանիայում Կաթոլիկ եկեղեցու ծառայողները 1946-2014թթ. ընթացքում մանկապղծության զոհ են դարձրել մոտ 3.700 երեխայի:
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02