Հայաստանում բնակվում է 100 տարին լրացած 67 տարեց: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանը նշեց, որ նրանցից ամենատարեցը 113 տարին լրացած տատիկ է, ով բնակվում է Եղեգնաձորում: Երկորրդ և երրորդ տեղում կրկին կանայք են, որոնցից մեկը 111 և մյուսը՝ 110 տարեկան է: Անահիտ Գևորգյանը նշեց, որ նախորդ տարի 100 տարին լրացած տարեցների թիվն ավելի շատ էր:
« Հայաստանում 90 տարին լրացած տարեցների թիվը կազմում է 7 հազար 210: Այսօր գործում է 12 խնամքի հաստատություն, որից 5-ը պետական, 7-ը ոչ պետական: Բոլոր հաստատություններում ապրում է 1240 մարդ»,-ասաց Անահիտ Գևորգյանը: Հաստատությունների մի մասում ապրում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք:
Խոսելով խնամքի հաստատություններում տարեցների թվի մասին՝ Անահիտ Գևորգյանը նշեց, որ ավելացում չի նկատվում: Այս տարիներին խնամքի տները չեն ավելացել ու այնտեղ տեղերի քանակը մնացել է նույնը:
«Ավելին, այսօր մենք ընդհանուր հաստատություններում ունենք ազատ տեղեր, դա նշանակում է, որ դիմողների թիվը պակասել է: 90-ական թվականներին մենք մինչև 200 մարդ ունեինք հերթում, որպեսզի ընդունվեն խնամքի հաստատություններ: Ասեմ, որ ի տարբերություն ընդհանուր հաստատությունների, հատուկ տիպի հաստատություններում, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող տարեցների թիվն ավելացել է: Այստեղ հերթեր կան, այդ ծառայության կարիքն ունենք»,-ավելացրեց Անահիտ Գևորգյանը:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01