Եթե անգամ կան խնդիրներ, նորմալ չէ, դրանք լուծել ոստիկանության բաժանմունք ներխուժելով ու սպանություն իրագործելով:
Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործած, բռնության սպառնալիքով այնտեղ գտնվող անձանց պահող և մարդասպանություն իրականացրած «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործողություններին, ասաց Հայաստանում ասորական համայնքի ղեկավար Արսեն Միխայլովը:
«Ինչ նպատակներ էլ, որ ունենան կամ հռչակած լինեն, ճիշտ չէ մարդասպանությունը: Ես գտնում եմ, որ կարելի է հարցեր բարձրացնել և գտնել, և փառք Աստծո, այսօր մեր երկրում ձայն բարձրացնելու համար կան հնարավորություններ»,-ասաց համայնքի ղեկավարը։
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդում դեռ շարունակվում է պատանդառությունը:
Արսեն Միխայլովը չի կարող ասել` սա տեռորիստական ա՞կտ էր, թե՞ ինչ, բայց գիտի, որ գնաց դեպի մարդասպանություն:
Հիշեցնենք, որ երեկ այդ գործողությունների արդյունքում սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, իսկ երեք ոստիկան էլ`վիրավորվել:
tert.am
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47