Չնայած թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությանը, այնուամենայնիվ ԱՄՆ-ն չի բացառում, որ Թուրքիան 2019թ. մարտին կստանա ևս 2 հատ F-35 տեսակի նոր սերնդի կործանիչ։ Թուրքիան 2 նման ինքնաթիռ ստացել էր այս տարվա հունիսին։«Կարծում ենք, որ 2019թ. մարտին ևս 2 ինքնաթիռ կհանձնվի»,-ասել է «F-35» նախագծի փոխտնօրեն Մեթ Վինթերը և նշել, որ 100 միավոր F-35-ների մատակարարման վերաբերյալ այս պահին դեռ որևէ հստակ բան չկա: Անդրադառնալով հարցին, թե երբ պետք է Պենտագոնը զեկույց պատրաստի թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին, ամերիկացի պաշտոնյան հավելել է, որ այն պատրաստ կլինի առաջիկա 90 օրվա ընթացքում։ Նշենք, որ 90 օրվա ընթացքում Պենտագոնը պետք է Կոնգրեսին ներկայացնի թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակի մասին մանրամասն զեկույց: Դրանում պետք է ներկայացված լինի նաև այն, թե ինչպես կանդրադառնա ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ռուս-թուրքական գործարքը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա։ ԱՄՆ-ն նախատեսում էր այդպիսի 100 ինքնաթիռ վաճառել Թուրքիային, բայց թուրք-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամի պատճառով նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակավորապես դադարեցրել է F-35 կործանիչների մատակարարումն Անկարային։ Լարված հարաբերությունների պատճառը հիմնականում այն է, որ Թուրքիան ազատ չի արձակում ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ով մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական կառույցների հետ կապ ունենալու մեջ։ Մյուս պատճառն այն է, որ Թուրքիան Ռուսաստանից պատրաստվում է գնել ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը։
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02