Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերի «Լույան» Էսկադրային ականակիրը սեպտեմբերի 30-ին Հարավչինական ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Դեքաթուր» Էսկադրային ականակրին հարկադրել է հեռանալ Սփրաթլի (չինական Նանշա) կղզիներից՝ վերջինիս մոտենալով ոչ անվտանգ հեռավորությամբ: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Խաղաղօվկիանոսյան նավատորմի ներկայացուցչի։ «Չինական «Լույան» Էսկադրային ականակիրը Հարավչինական ծովում մոտեցել է ամերիկյան «Դեքաթուր» Էսկադրային ականակրին՝ կատարելով ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ խուսավարումներ»,- CNN հեռուստաալիքին ասել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Խաղաղօվկիանոսյան նավատորմի պաշտոնական ներկայացուցիչ կապիտան Չառլզ Բրաունը: Նրա խոսքով՝ չինական ռազմանավը «կատարել է խիստ ագրեսիվ խոսավարումներ, որոնք ուղեկցվել են նաեւ շրջանից «Դեքաթուրի» հեռանալու պահանջներով»: Ըստ որում նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի զինված ուժերը «կշարունակեն թռչել, նավարկել եւ գործել ցանկացած շրջանում, որտեղ դա թույլատրված է միջազգային իրավունքով»: Սփրաթլի կղզիների տարածքը վիճարկվում է միանգամից վեց պետությունների՝ Վիետնամի, Չինաստանի, Թայվանի, Մալայզիայի, Ֆիլիպինների եւ Բրունեյի կողմից: Արշիպելագի կղզիները կարեւոր նշանակություն ունեն տարածաշրջանում ներկայության տեսակետից: Բացի դրանից, ըստ հետազոտությունների տվյալների՝ դրանց շրջանում նավթի եւ գազի խոշոր հանքավայր է գտնվում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01