Instagram սոցիալական ցանցի հիմնադիրներ Քևին Սիսթրոմն ու Մայք Կրեյգերը ներկայացրել են սոցցանցի նոր գլխավոր տնօրենին՝ Ադամ Մոսերիին: Այս մասին ասված է սոցցանցի տեղեկատվական կենտրոնի կայքում հրապարակված հայտարարության մեջ: Նշվում է, որ Մոսերին նախկինում աշխատել է Facebook ընկերությունում, որին էլ 2012 թվականից պատկանում է Instagram-ը: Իր կարիերայի սկզբում նա դիզայներ է եղել, որից հետո աշխատել է սոցցանցի լրահոսի աշխատանքի մեխանիզմների վրա: Հայտնի է, որ Մոսերին ղեկավարելու է ընկերության բիզնեսը: Նա նաև պետք է դեռ նոր տեխնիկական տնօրեն և մի շարք այլ առանցքային մասնագետներ ընտրի՝ համապատասխան պաշտոններում նշանակելու համար: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Instagram-ի գլխավոր տնօրեն Քևին Սիսթրոմն ու գլխավոր տեխնիկական տնօրեն Մայք Կրեյգերն աշխատանքից հեռանալու դիմում էին ներկայացրել և մտադիր էին մոտ շաբաթների ընթացքում լքել ընկերությունը: Ենթադրվում է, որ սոցցանցի հիմնադիրների՝ պաշտոնը լքելու որոշումը կարող է պայմանավորված լինել ամենախոշոր ճգնաժամով, որին այժմ բախվել է Facebook ընկերությունը:
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02