ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), շարունակում են գործակցությունը՝ էկոգյուղերի ցանցի զարգացման ուղղությամբ: Ծրագրի թիրախում Հայաստանի հեռավոր գյուղերն են: Ենթակառուցվածքների զարգացումն իրականացվում է մի քանի փուլով: Ներդրվում են էներգախնայող համակարգեր, որոնց գործարկումը շահավետ է մի քանի առումով. թեթևանում է համայնքի ֆինանսական բեռը, համադրվում են բնապահպանական և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բաղադրիչները, ստեղծվում է մաքուր շրջակա միջավայր:
Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի բնակիչներն արդեն հասցրել են զգալ համակարգի արդյունավետությունը: LED և սովորական լուսարձակների սպառած էներգիան համեմատել է նաև Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը՝ արձանագրելով և՛ սպառած էներգիայի, և՛ ֆինանսական միջոցների խնայողություն: Արտաքին լուսավորության ժամանակակից լուծումը, գործակցող կողմերի շնորհիվ, այս գյուղ է մտել նախորդ ձմռանը: 2017 թվականին լուսավորվել են գյուղի հիմնական փողոցները` ներառելով 1872մ երկարությամբ տարածք: Տեղակայվել է 52 LED լուսարձակ:
Ծրագրի շարունակությամբ ընթացքում են երկրորդական փողոցների լուսավորության աշխատանքները: Անհրաժեշտ չափագրումներից և հողային աշխատանքներից հետո տեղակայվում են հենասյուները: Նոր համակարգի ներդրումը փոխում է դրա պահպանման նկատմամբ տեղացիների վերաբերմունքը. եղածն աչքի լույսի պես պահպանելու գիտակցությունն այստեղ դառնում է արժեհամակարգ:
Քարագլուխ գյուղի բնակիչները կարևոր ձեռքբերում են համարում տնտեսված միջոցներն ու քաղաքակիրթ աշխարհին հատուկ ենթակառուցվածքների առկայությունը: Արտաքին լուսավորությունը, ի դեպ, նաև վայրի կենդանիներից պաշտպանվելու հնարավորություն է տվել: Մինչև տարեվերջ, գյուղում կավարտվի ծրագրի երկրորդ փուլը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
* * *
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01