Կորեայի Հանրապետության տասը քաղաքացիներից վեցն անհրաժեշտ է համարում Հարավի և Հյուսիսի միավորվելը: Սրանք են հասարակական կարծիքի հարցման տվյալները, որոնք հրապարակել է Սեուլի պետական համալսարանին առընթեր Վերամիավորման և խաղաղության կենտրոնը: Հաստատական պատասխան է տվել հարցվածների 59,8 տոկոսը. դա ամենաբարձր ցուցանիշն է 2007 թվականից ի վեր, երբ տեղի ունեցավ պատմության մեջ երկրորդ միջկորեական գագաթնաժողովը: Որպես վերամիավորման հիմնական փատարկներ հարցման մասնակիցների 45,1 տոկոսը նշել է կորեական ժողովրդի միասնությունը, 31,4 տոկոսը՝ պատերազմի սպառնալիքը վերացնելու անհրաժեշտությունը, 12,9 տոկոսը՝ միասնական Կորեան զարգացած երկրի վերածելը: Միավորմանը դեմ է արտահայտվել հարցվածերի 34,6 տոկոսը: նրանց կարծիքով՝ դա կարող է հանգեցնել տնտեսական մեծ ծախսերի, նաև սոցիալական խնդիրների առաջացման: Մինչդեռ հարցվածների կեսից ավելին կարծում է, որ վերամիավորումը դրական ազդեցություն կունենա ամբողջ կորեական հասարակության վրա: Ընդ որում հարցման մասնակիցների 64,4 տոկոսը գոհունակություն է հայտնել Կորեայի Հանրապետության կառավարության հյուսիսկորեական քաղաքականության կապակցությամբ: 2018 թվականին կայացել են արդեն երեք միջկորեական գագաթնաժողովներ, սպասվում է, որ դեկտեմբերին ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն առաջին անգամ կայցելի Սեուլ: Հարցմանը մասնակցել է 19-ից մինչև 74 տարեկան 1200 մարդ: Վիճակագրական անճշտությունը կազմում է 3,4 տոկոս:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44