Այսօր խորհրդարանում ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություններ կտարելու մասին օրենքի նախագծի հապճեպ ընդունումն առնվազն տարակուսանք է առաջացնում։ Նման հայտարարություն է տարածել «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը։
«Ակնհայտ է, որ այդ նախաձեռնությամբ փորձ է արվում վիժեցնել այն բոլոր անհրաժեշտ օրեքների ընդունումը և պրոցեսների նախապատրաստումը, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար, այդ թվում՝ այդքան կարևոր Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, որն ամբողջովին հարմարեցված էր հին համակարգին»,-ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։
Ըստ Ազատ դեմոկրատների, ովքեր կխոչընդոտեն արտահերթ ընտրությունների անցկացմանը, ակնհայտորեն կնպաստեն հասարակության երկփեղմանը և ՀՀ թուլացմանը՝ այն էլ Հայաստանի և Արցախի համար այսքան պատասխանատու և կարևորագույն պատմական ժամանակաշրջանում։
«Ազատ դեմոկրատներ կուսակցությունն ևս մեկ անգամ վերահաստատում է իր անվերապահ աջակցությունը ՀՀ քաղաքացիների և վարչապետի դիրքորոշմանը՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումն օրվա հրամայականն է և մեր հասարակության գերակշիռ մասի իրավացի պահանջը, և ժողովրդավարական չափանիշներով անցկացված ընտրություններն են, որ կարող են դառնալ Հայաստանում փոփոխությունների և զարգացման անշրջելիության երաշխիքը»,-ասված է կուսակցության լրատվական ծառայության տարածած հայտարարության մեջ։
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01