ՀՀ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Անտառային կոմիտեի նախագահի օգնական, մամուլի գծով պատասխանատու Լուսինե Հակոբյանն ասաց, որ հրաժարականի դիմումը Միքայել Մանուկյանը ներկայացրել է հոկտեմբերի 3-ի առավոտյան: «Քանի որ ՀՅԴ-ն իր ներկայացուցիչներին հետ է կանչել ՀՀ կառավարությունից, այդ տրամաբանության շրջանակներում էլ Միքայել Մանուկյանը հրաժարական է տվել»,-ասաց նա: Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի մարտի 15-ին։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրերով հոկտեմբերի 2-ին պաշտոնանկ են արվել կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունները ներկայացնող նախարարները։ ՀՀ նախագահի հրամանագրերով աշխատանքից ազատվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը։
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44