«Արարատի» նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը ՀՀ Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Լոկոմոտիվի» նկատմամբ տարած 3:1 հաշվով հաղթանակից հետո հայտնել է իր տեսակետը:
Խաշմանյանի նորամուտի խաղում տարած հաղթանակի շնորհիվ «Արարատը» դուրս է եկել Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ.
«Խաղը կարելի է երկու մասի բաժանել: Շատ գոհ եմ առաջին կեսում մեր թիմի ցուցադրած ֆուտբոլից և խաղից: Արեցին այն, ինչ մենք ցանկանում էինք: Բայց այս խաղը մեզ ցույց տվեց նաև այն, որ թիմը շատ վատ ֆունկցիոնալ վիճակում է գտնվում: Այդ իսկ պատճառով հիմա ամենամեծ խնդիրն այն է, որ երկու օր անց նորից խաղ ունենք ու պետք է կարողանանք պատշաճ պատրաստվել: Իսկ այդ խաղից հետո արդեն երկու շաբաթ ժամանակ կունենանք, ինչը բավարար կլինի թիմին ավելի լավ ֆունկցիոնալ վիճակի բերելու համար»,- ասել է Աբրահամ Խաշմանյանը:
«Արարատի» գլխավոր մարզիչը խոսել է նաև երեկ արած իր հայտարարության մասին` ըստ որի «Արարատը» սաբոտաժի է ենթարկվել ու թիմի 5 լեգիոներ հրաժարվել է հանդես գալ երևանյան ակումբում.
«Այսօր բոլորն ամեն ինչ շատ լավ հասկանում են: Անգամ եթե այդ 5 ֆուտբոլիստը լիներ, մենք գիտենք, որ թիմը եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Այսինքն շատ բարդ ու ծանր իրավիճակ էր: Իսկ այս ամենի հետ մեկտեղ այդ 5 ֆուտբոլիսի հեռանալը թիմին ավելի ծանր կացության մեջ է դրել: Բայց խնդիր չեմ տեսնում, հատկապես որ այսօր իմ առաջ խնդիրներ դրված չեն:
Մինչև ձմեռ կծանոթանանք թիմի, ֆուտբոլիստների հետ և կարող ենք այս երկու ամսում շատ լավ աշխատանք տանել, պատրաստվել գարնանային հատվածին:
Ինձ համար այսօր մեծ խնդիր է միանգամից ինչ-որ բան փոխելը, հատկապես այն կազմով, որն այսօր ունենք:
Մենք հրաշագո՞րծ ենք. ոչ, այդպես չէ: Այո, ես և իմ մարզչական շտաբը կարող ենք լավ աշխատանքներ տանել վաղվա ու մյուս օրվա համար: Եվ այդպիսի ծրագիր կա. «Արարատին» վերադարձնել այն համբավը, որն ուներ ակումբը և որին ժողովուրդը սպասում է, այսինքն ստեղծենք հզոր, ամուր կոլեկտիվ, բայց դա ոչ մեկ օրվա, ոչ էլ մեկ մրցաշրջանի գործ է:
Ես չեմ ցանկանում թերագնահատել իմ ֆուտբոլիստներին, բայց բոլորս էլ գիտենք, որ այսօր մեր կազմում կա 4-5 խաղացող, ովքեր համապատասխանում են մեր պահանջներին: Կա որակ, բայց լավ մակարդակի խաղալու համար ժամանակ է անհրաժեշտ, հատկապես երիտասարդներին: Խնդրում եմ` համբերատար լինել»,- ասել է Աբրահամ Խաշմանյանը:
«Արարատի» գլխավոր մարզչի անունը շատ էր ասոցացվում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուների թվում: Աբրահամ Խաշմանյանը չի ցանկացել մեկնաբանել` արդյոք իր հետ ՀՖՖ-ից կապ հաստատե՞լ են, թե՞` ոչ.
«Ինձ համար մեծ պատիվ է, որ իմ անունն էլ է եղել այդ ցանկում: Կարծում եմ` ամեն տարի է եղել: Եկեք այդ հարցը թողնենք մի կողմ: Աստված տա` մեր հավաքականը հաջողություններ գրանցի, որ բոլորս հպարտանանք: Հույս ունեմ ու վստահ եմ, որ «Արարատն» էլ է հաջողելու»,- եզրափակել է իր խոսքն անվանի մասնագետը:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
11:00 25.10.25
10:33 25.10.25
10:46 24.10.25
09:01 24.10.25
11:38 25.10.25
09:46 24.10.25
09:26 24.10.25
10:32 24.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01