Նյու Յորքի իշխանությունները կբռնագանձեն այն բոլոր փողերը, որոնք ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր լրիվ չվճարել՝ խուսափելով հարկերից: Հոկտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսում այս հայտարարությամբ հանդես է եկել մեգապոլիսի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն: Մամուլի ասուլիսի հեռարձակումը վարել է Fox News հեռուստաալիքը:
«Նյու Յորքը կձգտի հասնելու այն բոլոր փողերի հատուցմանը, որոնք Դոնալդ Թրամփը պարտք է քաղաքի բնակչությանը»,- նշել է քաղաքապետը, որը նախագահ Թրամփի վարչակազմի առավել համոզված քննադատներից մեկն է: Նա համոզմունք է հայտնել, որ պետության ղեկավարի հասցեին հարկերի չվճարման մեղադրանքները, որոնք շարադրված են The New York Times թերթի հոդվածում, համապատասխանում են իրականությանը:
Ինչպես պնդել է հրատարակությունը, Դոնալդ Թրամփն անշարժ գույքի բնագավառում իր հոր կայսրությունից առնվազն 413 միլիոն դոլար է ստացել ԱՄՆ-ում հարկումից խույս տալու հարցում աջակցության համար: ԱՄՆ-ի նախագահի ծնողները, հրապարակման համաձայն, ընդհանուր առմամբ իրենց զավակներին են տվել ավելի քան 1 միլիարդ դոլար գումարի կանխիկ միջոցներ եւ անշարժ գույք: ԱՄՆ-ում սահմանված 55 տոկոս հարկադրույքի դեպքում հարկը պետք է կազմեր առնվազն 550 միլիոն դոլար: Մինչդեռ Թրամփներն իրապես վճարել են 52,2 միլիոն դոլարի հարկ (շուրջ 5 տոկոս դրույքաչափով), նշում է թերթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44