ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 3-ին Վաշինգտոնում հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ: Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ պետդեպի մամուլի ծառայությունը, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական ծախսերն ու գլոբալ անվտանգությանն առընչվող մի շարք հարցեր:
«Պետքարտուղար Պոմպեոն 2018 թվականի հոկտեմբերի 3-ին Վաշինգտոնում հանդիպել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասի հետ, որպեսզի քննարկի իրանական ու ռուսական ագրեսիային հակազդելու հարցը, Սիրիայի ապագան և երկու կողմի համար առաջնահերթություն ներկայացնող մի շարք այլ հարցեր»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
«Նախարարներն ընդգծել են Սիրիայում իրավիճակի խաղաղ կարգավորման ձգտումը: Նրանք քննարկել են գլոբալ անվտանգությանը սպառնացող վտանգներն ու համաձայնության են եկել այն հարցի շուրջ, որ ՆԱՏՕ-ի բյուջեում կատարվող ներդրումների բաշխումը շատ կարևոր է նման սպառնալիքներին հակազդելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում Պոմպեոն ու Մաասը քննարկել են նաև ԿԺԴՀ-ի վրա մինչև ապամիջուկայնացման գործընթացի ավարտը միջազգային ճնշման գործադրման անհրաժեշտության հարցը:
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02